Դատարանը մերժեց Հայկ Մամիջանյանի ձերբակալման իրավաչափ լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի ձերբակալման իրավաչափ լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը մերժվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը՝ Հայկ Մամիջանյանը։
«Րոպեներ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց իմ ձերբակալման իրավաչափ լինելու վերաբերյալ ՀՀ Երեւան քաղաքի դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը:
Շտապում եմ #Արժանապատվության_երթ-ին»,- գրել է նա։

















































