Արդյոք հնարավոր կլինի՞ համավարակը հաղթել պատվաստանյութերի միջոցով
2021 թվականին հազիվ թե հնարավոր լինի պատվաստանյութի միջոցով SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակը հաղթել: Այսպիսի կարծիք են հայտնել Առողջապահության եւ բժշկական գիտությունների ավստրալական ակադեմիայի (AAHMS) մասնագետները: Մասնագետների խոսքով՝ համընդհանուր պատվաստումը երկար կտեւի, ուստի անհրաժեշտ է դիմել կորոնավիրուսի զսպման մյուս միջոցներին:
AAHMS-ը, որի մեջ մտնում են 400 առաջատար հետազոտողներ, հաշվետվություն է հրապարակել, որում շարադրել է կորոնավիրուսսի դեմ պայքարի հետագա գործողությունները, նշված է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ: Չնայած պատվաստանյութերը 90 տոկոսանոց արդյունավետություն են ցուցադրել, դրանց արտադրությունը, փոխադրումը եւ կիրառումը մեծ ջանքեր ու ծախսեր կպահանջեն:
Բնակչության մեծ մասի պատվաստումն, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի միայն հաջորդ տարվա վերջին: Այս պատճառով գիտնականները պնդում են, որ անհրաժեշտ է հետեւել միջոցառումների մի ամբողջ համալիրի, որպեսզի կորոնավիրուսի տարածումը հաղթահարվի: Դրանց թվում է համընդհանուր թեստավորումը, ինքնամեկուսացումը, կարանտինը, սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակի կրումը, ինչպես նաեւ բուժումը եւ ճիշտ կազմակերպված պատվաստումը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան