Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Համբերությունից մի հանեք այս ժողովրդին, քայլող ապուշներ․ Վլադիմիր Գասպարյան

Հայ զինվորը չի պարտվել, Հայկական բանակը չի պարտվել, պարտվել է ռազմաքաղաքական ղեկավարությունը, դա ինձ համար անքննելի փաստ է։ Այս մասին «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Ցավակցում եմ բոլոր զոհվածների ծնողներին ու հարազատներին։ Երբեք չէի ցանկանա, որ ուժեղացնենք մեր երկնային լեգեոնը, սակայն հայ զինվորը տրվեց ամբողջովին։ Իմ ազգականներից եկել էին արձակուրդ, զինվորներ, նրանց հայացքը սառն էր, քարացած, նրանք գիտեն, որ արել են ամեն ինչ, կանգնել են մինչեւ վերջ, իրենց ընկերների կյանքն են տվել, ու հաղթել են, սակայն պարզվեց, որ մենք պարտվել ենք։ Մեր զինվորը կռվել է շատ լավ, մեր զինվորն ունի հոգի, ոչ թե ոգի։ Ես սեպտեմբերի 29-ին եմ եղել Արցախում, իմ մի խումբ տղաների հետ, սկզբում մտածում էի, դե 10 տարի է արդեն բանակում չեմ, որ երեւի ինչ-որ լուրջ բաներ են մտածել, օպերացիաներ, սկզբում հետ կքաշվեն, հետո կհարձակվեն, բայց ավաղ, արդեն 4-րդ օրը հասկացել եմ, որ այստեղ օպերացիայի խնդիր չկա, բանակի կառավարման խնդիր կա։ Երբ գնացի Ազատամարտիկների միություն ու տեսա տղաներին, խոսքը գեներալների մասին է, Օգանովսկուն, Լեվոնին Մնացականյան, Ղարամյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Ժաննա Գալստյանին, ես տեսա մեծ հոգս ու վիրավորվածություն։ Նրանք միայն մեկուսացված չէին, նրանք գործում էին ինքնուրույն, խնդիր էր ծագում, Օգանովսկին իր տղաներով շտապում էր ու խնդիր լուծում։ Իրականում ոչ թե նրանք էին մեկուսացված, մեկուսացված էին մեկուսացնողները։ Իսկ այնտեղ այնպիսի համախմբում կար, որ նրանք ինչ կարողացել, արել են։ Նաեւ Վիտալի Բալասանյանը։ Իսկ նրանք շաբաթը մեկ հրամանատար էին փոխում, գեներալի կոչումներ շնորհում, հերոսացնում բոլորին», ասել է Վլադիմիր Գասպարյանը։

Ոստիկանության գեներալ-գնդապետի խոսքով՝ իր մասնագիտությունն է թույլ տալիս խոսել այդ ամենի կանխամտածվածության մասին․

«Կան հարցեր, որոնց պատասխանները շատ շուտով հերթով բոլորը տալու են։ Մեզ՝ հաղթողներիս, պարտվածներ սարքեցին։ Առանց դավաճանության հող հանձնել հնարավոր չէր։ Իմ տղաները զոհվեցին ոստիկանությունից։ Իմ, որովհետեւ նրանք իմ ընտանիքն են։ Պետք է բացատրեն՝ ինչպես պատահեց, որ 44-ից 40-ը Շուշիում զոհվեցին։ Մեզ շատ լուրջ պատասխան պետք է տան։ Ինչո՞ւ էին նրանց թողել Մշակույթի տանը, ինչու էին տարել ու սարերում թողել։ Նրանք իմ զինակից ընկերներն են։ Պետք է պատասխան տան, որ զինվորին հուղարկավորել են առանց զինվորական պատիվներ մատուցելու։ Չի լինում այդպես։ Այսօր, քանի այդ հնարավորությունն ունեն, պետք է պատասխան տան օրենքի առաջ, պետք է օգտվեն այդ հնարավորությունից։ Հակառակ դեպքում՝ չգիտեմ ինչի է ընդունակ զայրացած ժողովուրդը։ Երբ կորցնում ես քո զավակներին, երբ ամեն օր գիտակցում ես, որ նույնիսկ մարմինները չես ստանալու։ Պետք է ներողություն խնդրեն, ոչ թե մեղադրեն ուրիշներին։ Վարչապետը, նա ինձ համար չի կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար, ես պատիվ ունեցել եմ ծառայել երեք նախագահների հետ, իսկ սա իմ գերագույն գլխավոր հրամանատարը չի, որովհետեւ ԳԳՀ-ն չի կարող բանակում ծառայած չլինել, կռված չլինել, բանակի հոգսերով չապրել, չի կարող մայիսին այնտեղ լինելով հայտարարել, թե մասնակցել է Ապրիլյան պատերազմին։ Դու ասում ես, թե ընտրյալ ես, բայց դու ընտրյալ չես, ու ես դա գիտեմ», ասել է Գասպարյանը, նաեւ ընդգծել, որ Շուշին առանց դավաճանության հնարավոր չէր վերցնել։

Վ․Գասպարյանի բառերով՝ ժողովուրդը ազգի գլխին խաթա է դարձել։

«Ես ազգի կողմնակիցն եմ։ Այսօր ազգն է վտանգված։ Ժողովրդին թող քաղաքական գործիչները տիրություն անեն։ Եվ Բանակը, եւ Ոստիկանությունը ազգինն են։ Երբ ազգին ծվատում են, լափում են զավակներիդ արյունը․․․ Ես կոչ չեմ անում ոստիկանությանը, ես ասում եմ՝ տղերք, ես ձեզ ուրիշ բան եմ սովորեցրել, ես ձեզ հետ միասին անքուն գիշերներ եմ լուսացրել, ձեր կողքին եմ եղել, տաքուկ աշխատասենյակում սուրճ չեմ խմել, մենք նույնն ենք եղել, ես իմ տղերքին կոչ եմ անում սթափվելու։ Նրանք պետք է մնան համակարգում, բայց չկատարեն անօրինական հրամաններ, ես կասեի՝ քմահաճույքները։ Ոստիկանապետը ազնիվ տղա է, նրա նշանակման ժամանակ լավ զգացի, մտածեցի, որ կբացատրի վարչապետին, ինչը կարելի է, ինչը՝ ոչ։ Համոզմունք ունեմ, որ ինքը չհասկացված է։ Պահի տակ զգացմունքային որոշումներ կայացնելով, չի աշխատելու այդ մեխանիզմը։ Կարծում եմ, որ տղաները, որոնք հոգնել են անօրինականությունից, թող դուրս գան, միեւնույն է, շատ շաւտով վերադառնալու են, ովքեր էլ մնան՝ թող չկատարեն անօրինական հրամաններ։ Ես չեմ կարծում, որ ոստիկանները պետք է կատարեն հրամանները մի մարդու, որի հոգին փառավորվում է, երբ ոստիկան են ծեծում։ Այն անտարբերության համար, որով տարան ու զոհեցին ոստիկաններին, ինձ խատասխան են տալու։ Չեմ մտնելու քաղաքական դաշտ, բայց օգնելու եմ իմ գիտելիքներով, իմ տիրապետած ինֆորմացիայով։ Մի օր Պանդորայի արկղը բացելու եմ», ասել է նախկին ոստիկանապետը։

Վլադիմիր Գասպարյանը համարում է, որ գործող վարչապետն իրականում չի ընտվել, քանի որ նա ընտրյալ չէ, ազգը չէր կարող նրան ընտրել, նրան չնչին մասն է ընտրել։

«Մի աղվես մի քանի մարդ է բերում, որոնք հաթաթա են տալիս, թե ինչեր եք ասում մեր գերագույն գլխավոր հրամանատարնին, թող գնա սահման ու դիրքերում հարցազրույց փորձի անցկացնել, ու նա կլսի՝ տու-տու-տու․․․ Մենք սատարում ենք մեր վարչապետին, տո դու ինքդ քեզ չես կարող սատարել։ Ես ապշած եմ մեր ոստիկանության վրա, ինչ է նշանակում հեղափոխության, չասեմ ինչպես ժողովուրդն է ասում, պահապանները․․․ Մոլորված հորթի հայացքով դեռահասներին, մտքով դեռահասներին, ես խորհուրդ եմ տալիս՝ սթափվե՛ք գժուկներ, անցավ այդ ժամանակը։ Հիմա եկել է ժամանակը սթափ, խելոք վեր ընկնելու ձեր տեղը։ Դուք հանում եք համբերությունից բոլորին, եթե ես եմ դուրս գալիս համբերությունից, դա նշանակում է՝ վատ են լինելու ձեր գործերը, տղաներ եւ աղջիկներ։ Դա նշանակում է, որ ես օգտագործելու եմ իմ գիտելքիներն ու ունակությունները երկրում տեղի ունեցող անառակությունները կասեցնելու համար», նշել է նա։

2018 թվականին տեղի ունեցածը Վլադիմիր Գասպարյանի բնորոշմամբ՝ տեխնոլոգիական հեղափոխություն էր, իսկ դիտարկմանը, թե տեսակետ կա, որ իշխանությունը փոխանցվել է Փաշինյանին, Գասպարյանն արձագանքել է՝ էշություն։

«Պարզապես պետք էր խուսափել արյունից։ Երբ մանկահասակ երեխաներին են փողոցներ լցնում, երբ հղի կանանց են դեմ տալիս․․․ Այս երկրում բոլորը բոլորին ճանաչում են, ես չեմ կարող Սիբիրից զորք բերել Մոսկվայում օգտագործելու նպատակով, այստեղ բոլորն իրար բարեկամ են եւ չի կարելի միմյանց դեմ հանել մարդկանց, այդ անհեթեթ դուխի փոխարեն պետք է աշխատի խելքը։ Եթե հրմշտոցից մեկ զոհ լիներ․․․ ոչ մի իշխանություն չարժի մարդու կյանք։ Եթե ես իմանայի, որ հայ մարդը կգա ու կդավաճանի, ես մեղքի տակ կմտնեի ու ինքնասպան կլինեի, թույլ չէի տա, որ ինձ սպանեն, կիմանայի, որ փրկել եմ 6 հազարից մարդու կյանք։ Երեւի այդքան խելացի չեմ եղել, որ կանխատեսեի այս ամենը», նշել է Վլադիմիր Գասպարյանը։

Ըստ նախկին ոստիկանապետի՝ եթե պարբերաբար հայտարարում ես, թե գերագույն գլխավոր հրամանատար ես, պետք է իմանաս, որ քո ամեն մի բառը կարող է օգտագործել թշնամին․

«Եթե հայտարարում ես, որ սկսում ես զրո կետից, որ սին է մինչեւ այդ եղածը, քո հակառակորդը նույնպես համարում է, որ ինչին հասել ենք մինչեւ հիմա՝ զրո է, ձեռքերն ազատ են, մանավանդ զինավառվելուց հետո։ Մենք բահերով ենք հաղթել, իսկ հիմա հայտարարել, թե այնքան ժամանակակից զենք չեն բերել նախորդները, ինչքան ես՝ երկու տարում, ես բահի կողմնակիցն եմ, դա խոսում է պոպուլիզմի մասին, ելակով բանակի մասին, դա խոսում է դատարկության մասին։ Երկրիս ղեկավարը չի տիրապետում իրավիճակին։ Ասում են՝ մենք այսպես ենք ասում, որ զինվորը թեաթափ չլինի․․․ Լսեք, զինվորը կռվում է, նա Ֆեյսբուքում չի։ Օդում կախված լուրեր կան, որոնք պատահաբար կարող են ընկնել գետնին, իսկ գիտեք ինչով կավարտվի՝ անկարգություններով։ Կհասցնե՞ն փակել իրենց ֆեյսբուքյան օֆիսները, չեն հասցնի։ Խորհուրդ կտամ փակել այդ այլանդակությունները», ասել է նա։

Մենք գիտենք՝ ինչ է եղել Մարտի 1-ին․ սպանողներին հերոս են ներկայացնում, մարդասպանին՝ հերոս, ընդգծել է Վլադիմիր Գասպարյանը։

«Մի հարց էլ ես տամ․ երբ մարդիկ երթով գնում են ոստիկանություն՝ ոստիկան չկա կանգնած, գնում են ԱԱԾ՝ էլի ոչ ոք չկա կանգնած, գնում են Սորոսի գրասենյակ՝ լիքը ոստիկան է կանգնած, Սորոսն է՞ այս երկրում իշխանություն», հռետորական հարց է հնչեցրել նախկին ոստիկանապետը։

«90-ականներին երկրի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանը փակեց, 5 ու խաչ իմ կողմից, նա ասաց, որ մեր երկրում օտարերկրյա ֆինանսավորմամբ ծառայություն չպետք է լինի», նլեշ է նա։

«Երեկ մի նոր դեպուտատ էին բերել ԱԺ, որի պապը 41 թվականին Ղարաբաղում կռվել էր․․․ Լսեք, ծաղրում ե՞ք մեր ժողովրդին, ես գիտեմ, որ դեբիլը դեբիլից դեբիլ է վերցնում, բայց սա հազարամյա պատմությամբ ժողովուրդ է, համբերությունից մի հանեք այս ժողովրդին, քայլող ապուշներ․․․ Ֆեյսբուքում մի նկար տեսա, որտեղ ավանակին նստած ադրբեջանցին ավանակին Փաշինյան ասելով քշում էր, այդտեղ տարօրինակ ոչինչ չտեսա, բայց մինչեւ հոգուս խորքը վիրավորված եմ, որ այդ ավանակին մեր զինվորական համազգեստն էին հագցրել։ Այս պղծությունը պետք է դադարեցվի», ասել է նա։