Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին Գեղամ Մանուկյանին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ճանապարհ էին փակել:
«Արժանապատվության երթ»-ի ժամանակ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանին։
Երթն այս պահին դեռ շարունակվում է, ակցիայի մասնակիցները վանկարկում են «հողատու, հեռացիր»:
Նշենք, որ այսօր քաղաքացիները նաև անհնազանդության ակցիաներ էին անում։

















































