Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Ի՞նչ անել. Վարդան Օսկանյան

Դիվանագիտության ձախողումը բերում է պատերազմի, բայց երբ տանուլ ես տալիս պատերազմը, դիվանագիտությունը նոր հարթության վրա դնելու անհրաժեշտությունը դառնում է օրվա հրամայական։ Այս մասին իր հոդվածում գրել է Հայաստանի ԱԳ նախկին նխարար Վարդան Օսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Պատմությունը լի է օրինակներով, երբ պատերազմում ջախջախիչ պարտությանը հաջորդած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում հմուտ դիվանագիտությամբ հնարավոր է եղել վերականգնել կորուստներն ու սրբագրել բացթողումները։

1814-15 թվականներին Վիեննայի կոնգրեսում՝ Ֆրանսիայի կրած ջախջախիչ պարտությունից հետո, Տալեյրանի դիվանագիտական տաղանդի շնորհիվ Ֆրանսիան դուրս եկավ նվազագույն կորուստներով։ Այն ոչ միայն պահեց իր նախապատերազամական սահմանենրը, այլեւ Վիեննայում ձեւավորված նոր եվրոպական համակարգում կարեւոր եւ ծանրակշիռ դեր ստանձնեց։ Առանց դիվանագիտական այդ հմտությունների՝ Ֆրանսիան կկրեր շատ ավելի ծանր տնտեսական բեռ, կկորցներ տարածքներ եւ կենթարկվեր մեկուսացման առնվազն հաջորդ տասնամյակում։ Գերմանիան՝ Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերից հետո՝ վկա։

Հայկական դիվանագիտությունը, որը նախորդ երկուսուկես տարիների ոչ արդյունավետ վարման հետեւանքով մեզ հասցրեց պատերազմի, այսօր կարող է դառնալ մեր փրկօղակը։

Փաշինյանը ստացել էր լավ, շատ լավ ժառանգություն։ Մադրիդյան կամ հետագայում Կազանյան փաստաթուղը, որի դրույթները, որքանով տեղյակ եմ, հիմնականում բխում էին Մադրիդյան փաստաթղթից, հայկական կողմի համար ընդունելի որոշում ստանալու հնարավորություն էին տալիս։

Մադրիդյան փաստաթուղթն 1991-ից մինչ օրս ներկայացված բոլոր փաստաթղթերից ամենանպաստավորն է մեզ համար, որն իր մեջ հնարավորություն է պարունակում հասնելու Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում քաղաքական կարգավիճակին:

Գոնե իմ նախարարության շրջանի ավարտին, 2008-ին հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ մի քանի, բայց էական տարաձայնություններ կային որոնց շուրջ ընթանում էին բանակցությունները։ Որքան տեղյակ եմ, Փաշինյանի իշխանության գալու պահին, սեղանին դրված փաստաթղթի շուրջ առկա տարաձայնությունները կողմերի միջեւ մնում էին նույնը։ Ավելի քան երկու տարի Փաշինյանը հնարավորություն ուներ բանակցելու այդ փաստաթղթի հիման վրա, հատկապես հաշվի առնելով նրա պնդումը, թե լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ բոլոր տարաձայնությունները լուծվեին ի օգուտ Ադրբեջանի, այսօր մենք կունենայինք մի լուծում, որը մեծ հաշվով գոնե անընդունելի չէր լինի հայ ժողովրդի համար։ Կունենայինք լուծում՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությամբ, կարգավիճակի հայանպաստ որոշման հստակ հեռանկարով ու առանց հազարավոր զոհերի։

Ցավոք, Փաշինյանը ընտրեց այլ ճանապարհ։ Գործելու անկարողությունը թերեւս հանգեցրեց ամեն «նախկինի» մեջ ապագա հնարավոր տապալումների արդարացման փնտրտուքի՝ ոչ մի տեղ չտանող գործելաոճին։

Երբ երկրի ղեկավարն առաջնորդվում է «նախկինի», նույնիսկ բանակցային փաստաթղթի նկատմամբ, ատելությամբ եւ ոչ թե ապագայի հանդեպ սթափ պատասխանատվությամբ, դա անխուսափելիորեն բերում է կործանման։

Այն պահից, երբ ստանձնում ես իշխանություն, այդ բեռն այլեւս քոնն է։ Երբ 1998-ին մեր կառավարությունը ստանձնեց իշխանություն, մենք սեղանի վրա ունեինք հանրության համար անընդունելի բանակցային դիրքեր, ինչի պատճառով եւ հրաժարական էր տվել աոաջին նախագահը։ Ընդամենը երկու ամսում պետական-դիվանագիտական ջանքերի շնորհիվ մենք ստացանք նոր փաստաթուղթ ու նոր բանակցային մեկնարկ։ Չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ մեր կառավարությունը պետական կառավարման որեւէ անհաջողություն արդարացներ «նախկինների» թողած ժառանգությամբ։ Թերեւս դա էր պատճառներից մեկը, որ հաջողություններն անհամեմատ ավելի շատ էին։

Փաշինյանին դժվար է ներել իր կառավարման արդյունքում ստացած պատերազմն ու այդ պատերազմում մեզ համար ամենացավալի ելքը։ Սակայն նրան ավելի դժվար է ներել այն բանի համար, որ մսխեց հույսը, դրականի ակնկալիքը, հանրության վստահությունը, այն ամենը, ինչ կարելի էր ծառայեցնել պետության շահին՝ իշխանափոխությունից հետո։ Փոխարենը նա թաղվեց «նախկինի» հանդեպ ատելության ծանր ու անհեռանկար բեռի տակ։

Ես շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ Մադրիդյան փաստաթղթի դրույթները դեռ արդիական են եւ, դրանց վրա հենվելով, կարելի է հասնել մեզ համար բարենպաստ շտկումների։

Ինչպիսին էլ որ լինեն ներքաղաքական փոփոխությունները, ով էլ ներկայացնի Հայաստանը, օրախնդիր է սեղանին վերադարձնել Մադրիդյան սկզբունքները եւ դրանց ամբողջական կիրառումը՝ առաջին հերթին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության հիման վրա։

Եթե նախորդ երեսուն տարիներին ստեղծված ստատուս քվոյի հետ չէր հաշտվել ադրբեջանական կողմը, ապա այսօրվա ստատուս քվոն անընդունելի է հայկական կողմի համար։ Պարտադրված խաղաղությունը չի կարող կայուն լինել, ու հենց այս դրույթի վրա հենվելով՝ պետք է պարտադրել բանակցությունների ակտիվ շրջան՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա։

Եթե չենք ուզում, որ հաջորդ երեսուն տարին տարածաշրջանում շարունակի լարված մնալ, միջազգային հանրությանը պետք է օգնել Ադրբեջանին նստեցնելու բանակցային սեղանի շուրջ եւ ստիպելու վերականգնել հավասարակշռությունը՝ հենվելով այն դրույթների վրա, որոնք Ադրբեջանը ընդունել էր Մադրիդում 2007-ին։

Նման հնարավորությունից օգտվելու եւ հաջողության հասնելու համար շատ ժամանակ չկա։ Սա պետք է արվի շատ արագ եւ Հայաստանի նոր դեմքով։ Հենց միայն այն պարզ պատճառով, որ նման ելքի հաջողության գրավականը պետք է լինի երկարաժամկետ խաղաղության հրամայականի եւ պարտադրված ստատուս քվոյի անընդունելիության հայկական կողմի պնդումը։ Նման պնդումը չի կարող ընկալելի լինել այնպիսի իշխանության կողմից, որն առնվազն ֆորմալ առումով համաձայնություն է տվել պարտադրված պայմաններին։