Մարդկանց ընտրում են, որ որոշումներ կայացնեն. Մարդկանց չեն ընտրում, որ ինքը գա հարցնի՝ «Ի՞նչ որոշեմ». (տեսանյութ)
Մարդկանց ընտրում են, որ որոշումներ կայացնեն. Մարդկանց չեն ընտրում, որ ինքը գա հարցնի՝ «Ի՞նչ որոշեմ»: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եղբայր, եթե չգիտես՝ ինչ որոշես, մի ընտրցվի այդ պաշտոնին: Եթե դու Հայաստանի ղեկավար ես ընտրվում, պետք է իմանաս, որ էս երկիրը ունի սարսափելի հարեւանություն, եւ պետք է հասկանաս, որ բացի կառավարական դաչան, «Մերսեդեսը» եւ մնացած արտոնությունները, կա Արցախի չկարգավորված խնդիր: Եթե դրան պատրաստ չէիր, չդառնային վարչապետ: Ի՞նչ է նշանակում՝ ինձ կասեին «Նիկոլ դավաճան»: Սաղիս էլ ինչ ասես ասում են»:
Մարուքյանը նկատեց, որ երբ նախկինում քննադատում էր վարչապետին ԱԺ «ԻՄ քայլի» 88 պատգամավորները առանձին առանձին ստատուս էին գրում ու իրեն հայհոյում. «Հիմա ամբողջ ֆեյսբուքը հայհոյում է իրենց, այդ 88-ից չկա մեկը, որ իր ղեկավարին պաշտպանի: Է՞դ ա ձեր թիմը, էդ թիմով եք ուզում երկիրն այս վիճակից հանե՞լ: Հեռացեք, թիմով հեռացեք: Ճնշում նրանց վրա կա, ճնշումները կլինեն եւ գնալով կմեծանան»,-ասաց նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև