Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին
«Առաջադրվել է մի երևակայական մեղադրանք, որտեղ նկարագրված էին գործողություններ, որոնց հետ ես որևէ իրական կապ չունեմ»,- ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունից դուրս գալուց հետո «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
«Ես իհարկե չընդունեցի մեղադրանքը և շարունակում եմ պնդել, որ սա երկրի իշխանության անճարության և անպիտանության հետևանքն է, երբ ամբողջ իրավապահ համակարգը, որն ունի շատ լուրջ, կարևոր միսիա, զբաղված է թուղթ գրելով»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ սա իր անձի դեմ ուղղված հետապնդում է, որը շարունակական շղթայի մի մաս է։
Նրա խոսքով՝ նմանատիպ դատողություն կարող է անել՝ ծանոթանալով այլ անձանց հետ կապված, շատ դեպքերում դա ուղղակի քաղաքական հետապնդում է։
Նշենք, որ խոսքը գնում է Քննչական կոմիտեում քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև