Օմբուդսմենը քաղաքապետարանին առաջարկում է հետաձգել «Ֆիրդուսի» տոնավաճառի քանդումը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքապետարանին առաջարկել է քննարկել «Ֆիրդուսի» տոնավաճառի առևտրի տաղավարների ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցնելու հարցը՝ մինչև առևտուրն իրականացնող անձանց գործունեությունն այլ առևտրային տարածք տեղափոխելու հարցի վերջնական լուծումը:
Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել են ՄԻՊ գրասենյակից: Այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածվել, որ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ այս հարցի քննարկման ընթացակարգ է նախաձեռնել:
Այսօր վաղ առավոտից մի քանի տասնյակ բանվորների ու ծանր տեխնիկայի հետ «Ֆիրդուսի» տոնավաճառի տարածք էին այցելել քաղաքապետարանի աշխատակիցները՝ փորձելով սկսել շուկայի քանդման աշխատանքները։ Հարակից տների բնակիչներն ու առևտրականները թեև ընդդիմացել են, բայց ավելի ուշ շուկայի քանդման փորձերը շարունակվել են:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում