Բանակցողի փոփոխության դեպքում հնարավոր է փոփոխություն անել այս խայտառակ փաստաթղթում․ Արթուր Վանեցյան
Բանակցողի փոփոխության դեպքում հնարավոր է փոփոխություն անել այս խայտառակ փաստաթղթում, «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս խայտառակ պայմանագիրը փորձենք գոնե բարելավել, ես համոզված եմ, որ դա լինելու: Դրա համար կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին, իշխող խմբակցության պատգամավորներին չկառչել իշխանությունից, թողնել եւ հեռանալ, հանձնել իշխանությունը մարդկանց, ովքեր կկարողանան այս բարդ իրավիճակում գոնե ինչ-որ դրական արդյունք ապահովել:
Արթուր Վանեցյանը նշել է նաեւ, թե որն է այժմ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնային օրակարգը:
«Վարչապետի թեկնածուի հարց չենք քննարկել, օրակարգը հետեւյալն է՝ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարական, ազգային-համաձայնության կառավարության ձեւավորում, ապա համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո, երբ քաղաքական բոլոր ուժերը պատրաստ կլինեն հավասար պայմաններում մասնակցել ընտրությունների, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»,- նշել է Վանեցյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև