«Կան մարդիկ, որոնք չեն լքել քաղաքը, գտնվում են Շուշիի տարբեր թաղամասերում» WarGonzo-ն նոր տեսանյութ է հրապարակել ԼՂ-ից
Ռուս լրագրող Սեմյոն Պեգովը WarGonzo նախագծի յութուբյան ալիքում հերթական տեսանյութն է հրապարակել Լեռնային Ղարաբաղից:
Տեսանյութի սկզբում լրագրողը ցուցադրում է Շուշին ու դրա շրջակայքը հեռվից:
«Սա Շուշին է և առաջնագիծը ներկա պահին»,-սկսել է լրագրողը:
«Քաղաքի մեծ մասը իսկապես ղեկավարում են Ադրբեջանի զինված ուժերը: Այստեղ, վերջին հարձակմանը, ինչպես ասում են տղաները, նետվել են մեկ բրիգադի չափով մարդիկ: Սակայն կարևոր է հասկանալ, որ Արցախի ռազմական ստորաբաժանումների մի մասը նույնպես գտնվում է Շուշիի տարբեր հատվածներում: Այստեղից խաչ է երևում, որի տակ տեղակայված են Արցախի պաշտպանության բանակի ավելի քան 100 մարտիկներ: Աջ ձեռքիս ուղղությամբ երևում է բանտը, դա ամրոցի մի մաս է, որտեղ նույնպես գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկը»,-բացատրել է Պեգովը:
Նա նշել է նաև, որ քաղաքը ծանր հրետանային հարվածներ է ստացել, վնասվել են գազի ենթակառուցվածքները:
«Բոլորը լուրեր են սպասում Գորիսից, որին արդեն մոտեցել է ռուս խաղաղապահների ավտոշարասյունը: Ամենայն հավանականությամբ այն պետք է հասնի առնվազն մինչև Շուշի, այստեղ դիրքեր ստեղծի, որոնք պետք է ապահովեն հրադադարի ռեժիմը: Այժմ կարող եմ հաստատել, որ տարածքում լռություն է, այստեղ գալու ընթացքում որևէ կրակոց չեմ լսել: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ կան մարդիկ, որոնք չեն լքել քաղաքը, գտնվում են Շուշիի տարբեր թաղամասերում»,-եզրափակել է իր խոսքը ռուս լրագրողը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև