ՈւԵՖԱ-ն պատժեց ադրբեջանական ակումբի ներկայացուցիչին
ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեն ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նուրլան Իբրահիմովին պատժել է ռասիստական ու այլ խտրականության դրսևորման համար, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Իբրահիմովը սոցցանցերում գրել էր, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին: ՈւԵՖԱ-ն նրան ժամանակավորապես զրկել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
««Ղարաբաղ» ակումբի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովին ժամանակավորապես արգելվում է զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ, քանի դեռ ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն այդ գործով որոշում չի կայացնի կարգապահական կոմիտեի 49-րդ կետով»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթներից:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում