«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցում
Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Ֆիորենտինայի» հետ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։
Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց իտալացի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան։ 70-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը։ Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ռոման» 11 միավորով հավասարվեց «Նապոլիին» ու «Ինտերին» եւ 7-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր
«Ռոմա» - «Ֆիորենտինա»՝ 2։0 (տեսանյութ)
Լեոնարդո Սպինացոլա, 12, Պեդրո Ռոդրիգես, 70
Հեռացում՝ Լուկաս Մարտինես Կուարտա («Ֆիորենտինա»), 89
«Նապոլի» - «Սասուոլո»՝ 0։2 (տեսանյութ)
Մանուել Լոկատելի, 59, 11մ, Մաքսիմ Լոպես, 90+5


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում