Դիմացե՛ք տղերք, էլ չպակասեք, թշնամուն ահեղ մի լավ դաս տվեք. (տեսանյութ)
Արդեն մեկ ամիս է՝ հայը կորցրել է քունը, հանգիստը: Հայ զինվորի ամուր ոգին ու սխրանքները, իհարկե, ոգևորում ու հպարտության զգացում են տալիս բոլորիս, բայց նրանցից յուրաքանչյուրի կորուստի լուրն օր օրի դժվարանում ենք ընդունել ու հավատալ: Թշնամու ձեռագիրն այլևս ծանոթ է մեզ, բայց մենք կհաղթենք այս պատերազմում, քանզի առաջնագծում մեր տղերքը պատվով են կատարում իրենց գործը, իսկ թիկունքում չի դադարում տղերքի կողքին լինելու մեր բոլորիս պատրաստակամությունը: Պատերազմի առաջին օրվանից, ով ինչպես կարողանում է՝ մեր զինվորների կողքին է: Ոչ պակաս կարևոր են մեր ռազմահայրենասիրակ երգերը, որոնցով ևս արտահայտում ենք մեր սերը, կամքը, պատրաստակամությունը: «Զինվո՛ր իմ, տուն արի», Կարինե Գևորգյանի, Սյուզի Հարությունյանի, Հովհաննես Մանուչարյանի և Հովհաննես Բաբախանյանի կատարմամբ այս երգը թո՛ղ հասնի բոլոր զինվորներին, ու բոլորը հասնեն իրենց ծնողներին, քույրերին, սիրած աղջիկներին, բոլոր սպասողներին: Տղե՛րք շնորհակալ ենք ձեզ, պինդ կացեք, էլ չպակասեք: Փա՛ռք մեր հերոսներին, բարի ու հաղթանակած վերադարձ մեր զինվորներին: Հաղթելու ենք!!!


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև