«Ղարաբաղ. Սև օրեր». Life.ru-ի վավերագրական ֆիլմը պատերազմի կիզակետում գտնվող Ստեփանակերտից
«Ղարաբաղում արկեր են պայթում և մարդիկ են մահանում, հարյուրավոր մարդիկ ստիպված են լքել իրենց տները». Life.ru լրատվական պորտալը վավերագրական ֆիլմ է պատրաստել Արցախում ընթացող պատերազմի մասին: Այս մասին հայտնում է ՌԴ-ում Հայերի միության ֆեյսբուքյան էջը:
«Մեր նկարահանող խումբն Արցախում է եղել ամենադժվար օրերին, երբ մայրաքաղաք Ստեփանակերտը գտնվել է մշտական հրթիռակոծության տակ: Այդ օրերը բնակիչների համար կարելի է անվանել սև օրեր»,- հայտնել են պորտակի թղթակիցները:
Հատուկ թղթակից Արտուր Մատվեևը հենց դեպքի վայրում նկարահանումներ է կատարել՝ ցույց տալով այն ամենն, ինչ տեղի է ունենում վերջին շաբաթներին Ստեփանակերտում. հրթիռային հարվածներ մայրուղու ուղղությամբ, ռմբակոծություն քաղաքի կենտրոնում, օդային տագնապի ազդանշաններ, մինչդեռ քաղաքի բնակիչները հույսով սպասում են ապաստարաններում: Բացի այդ, ֆիլմում տեղ է գտել Ռուսաստանից ինքնաթիռով Արցախ մեկնող հայերի թռիչքը:
Մատվեևը ֆիլմում հայտնում է, որ Արցախում է եղել 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ, սակայն նման սարսափի ականատես չի եղել: Վերջինս նաև արխիվային կադրեր է ներկայացրել ապրիլյանի օրերից:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև