ՀՀ ԱԳՆ ղեկավար. Թուրքիայի սադրանքների համար պատասխանատվություն կկրի Ադրբեջանի ղեկավարությունը
Թուրքիան ձգտում է ընդլայնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի աշխարհագրությունն ու տեղափոխել Հայաստանի ինքնիշխան տարածք: Այս մասին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հանդիպումն անցկացվում է պայմաններում, երբ մեր հայրենակիցներն Արցախում հայտնվել են էքզիստենցիալ սպառնալիքի ներքո: Հատուկ երախտագիտություն եմ հայտնում իմ հույն գործընկերոջը այս կարեւոր պահին այցի եւ հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար»,-ասաց նա:
Նա նշեց, որ տարածաշրջանը բախվել է Թուրքիայի պանթյուրքական քաղաքականությանը: «Անկարան աջակցում է Բաքվին ոչ միայն ուղիղ ռազմական մասնակցությամբ, այլ նաեւ վարձկանների ներգրավմամբ: Չնայած հրադադարի մասին մոսկվոյան հայտարարությանը՝ Ադրբեջանը շարունակում է մարտական գործողությունները՝ Հայաստանի տարածքի ուղղությամբ հարվածներ հասցնելով: Երեկ կրկին հարվածի տակ է հայտնվել Ստեփանակերտը: Այդպիսով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ոչ միայն հրաժարվում է պայմանավորվածությունները կատարելուց, այլեւ Թուրքիայի թելադրանքով ձգտում է խորացնել եւ ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը՝ ագրեսիա դրսեւորելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հասկանալի է, որ նման որոշումների հետեւում կանգնած է Թուրքիան: Սակայն հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը կկրի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Ագրեսորի լայնամասշտաբ ցեղասպան քաղաքականության արդյունքում զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ: 106-ը վիրավոր է: 86-ը ծանր վիրավոր է: Հոկտեմբերի 10-ից հետո 6 խաղաղ բնակիչ է զոհվել: 4 բնակիչ գնդակահարվել է դիվերսանտների կողմից: 2-ը զոհվել է հրետակոծության հետեւանքով»,-հայտնեց նախարարը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ռազմական հանցագործողությունները փաստագրվել են, այդ թվում նախօրերին համացանցում հրապարակված գերիների սպանության կադրերը: Ագրեսիայի հետեւանքով շատ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տունը, նյութական մեծ վնաս է հասցվել: Իշխանությունը պահելու համար Ալիեւը համաձայնել է իր երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու եւ ահաբեկիչների բազայի: Ահաբեկչության ներմուծումը Թուրքիայի քաղաքականության մասն է: Այդ ապակառուցողական քաղաքականության հետեւանքները տեսնում ենք Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, այժմ նաեւ Հարավային Կովկասում»,-հայտարարեց նախարարը՝ հաստատելով Հայաստանի դիրքորոշումը՝ կապված Միջերկրական ծովում իրավիճակի հետ եւ անվերապահ աջակցություն հայտնեց Կիպրոսին եւ Հունաստանին՝ Թուրքիային կոչ անելով դադարեցնել բոլոր անօրինական գործողությունները:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև