Լավրով. Մենք երբեք Թուրքիային որպես մեր ռազմավարական դաշնակից չենք դիտարկել
Մենք երբեք Թուրքիային որպես մեր ռազմավարական դաշնակից չենք դիտարկել: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը հավելեց, որ Ռուսաստանը Թուրքիային ոչ թե որպես ռազմավարական դաշնակից է տեսնում, այլ որպես ռազմավարական գործընկեր: «Մենք երբեք Թուրքիային որպես մեր ռազմավարական դաշնակից չենք դիտարկել: Այն շատ սերտ գործընկեր է, շատ ոլորտներում այդ գործընկերությունը ռազմավարական բնույթ ունի»,- ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Ի պատասխան հարցին, թե որքանով է օրինական Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը` Լավրովը նշեց. «Մենք համաձայն չենք Թուրքիայի հնչեցրած դիրքորոշման հետ, որն, ըստ էության, մի քանի անգամ արտահայտվել է նախագահ Ալիեւի կողմից: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա, մենք չենք կարող կիսել այն հայտարարությունը, որ կա եւ ընդունելի է հակամարտության ռազմական լուծումը: Դժբախտաբար, Թուրքիան կարողացավ դա անել եւ բարձրաձայնեց, որ կաջակցի ցանկացած գործողությունների, որոնք Ադրբեջանը կձեռնարկի այս հակամարտության լուծման համար, այդ թվում` ռազմական: Մենք կապի մեջ ենք թուրք զինվորականների հետ, ես մի քանի անգամ խոսել եմ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Մենք պաշտպանում ենք մեր տեսակետը, որ խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլեւ այն միակ միջոցն է այս խնդրի կայուն լուծման ապահովման համար: Քանի որ մնացած ամեն ինչ հակամարտությունը կպահի մի փոքր խլացված վիճակում: Սակայն եթե երկարաժամկետ քաղաքական համաձայնություն չլինի, միեւնույն է, մի օր ռազմական ճանապարհով կայացված որոշումները կապացուցեն իրենց անարդյունավետությունը, եւ ռազմական գործողություններ, այնուամենայնիվ, կլինեն»:
Լավրովն ընդգծեց, որ ցանկացած հարց լուծելիս անհրաժեշտ է խուսափել ռազմական բախումներից: «Քաղաքականությունը թուրքական եւ ցանկացած այլ ուղղությամբ պետք է բխի իրականությունից, եւ քաղաքականությունը պետք է խուսափի նյութականացնել այն սկզբունքը, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Սա իմ խորին համոզմունքն է` չնայած, իհարկե, կան իրավիճակներ, երբ քո նկատմամբ ագրեսիա է իրականացվում, ապա թնդանոթները չպետք է լռեն»,- հավելեց նախարարը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև