Ռուսաստանն անում է անհրաժեշտ ամեն ինչ, որ հրադադարի ռեժիմը գործի. ՀՀ-ում ՌԴ դեսպան
ՌԴ դեսպան Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ բերելու հարցը չի քննարկվել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դեսպանների հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Վարչապետի հետ հանդիպմանն այսօր դրա մասին խոսք չի եղել»,-ասաց նա:
ՌԴ դեսպանը նշեց, որ Փաշինյանն իր գնահատականներն է ներկայացրել ընթացող իրադարձությունների վերաբերյալ, երախտագիտություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանի նախագահին՝ կրակը դադարեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար: «Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հրադադարի ռեժիմը գործի: Անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուս դիվանագետների կողմից ակտիվ ջանքեր են գործադրվում բախումները դադարեցնելու ուղղությամբ։ Մենք կապի մեջ ենք բոլոր կողմերի հետ»,-ասաց Կոպիրկինը։ Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, վերադառնալ բանակցային սեղան ու առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև