Մայքլ Ջորդան. Այլևս ոչ մի ցեղասպանություն. Մտածում եմ իմ հայ ընկերների մասին
Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, «Չիկագո Բուլզի» նախկին խաղացող Մայքլ Ջորդանը Թվիթերում կատարած գրառմամբ անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:
«Այլևս ոչ մի ցեղասպանություն: Մտածում եմ իմ հայ ընկերների և բոլոր հակամարտության գոտիներում գտնվող մարդկանց մասին: Այս հավելվածն օգտագործում եմ, որպեսզի տեսնեմ այն, ինչ լրատվամիջոցները ցույց չեն տալիս»,- գրել է Ջորդանը:
Մայքլ Ջորդանն իր գրառման մեջ օգտագործել է #PeaceForArmenians (խաղաղություն հայերին) հեշթեգը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ռազմական գործողությունները շարունակվում են։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում