Ռոբերտ Քոչարյանը Երևան է վերադարձել. նա կարևոր հանդիպման մասին է ակնարկել
Արցախից ArmLur.am-ին ասած տեղեկությունների համաձայն` այս պահին Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է Երևան, որովհետև վաղը ՀՀ մայրաքաղաքում կարևոր հանդիպում ունի:
«Թե ում հետ է հանդիպելու, չկարողացանք ճշտել, սակայն մեր աղբյուրներով կփորձենք պարզել՝ ինչ է ակնարկել շատ նեղ միջավայրում՝ ասելով հանդիպում ունեմ, կվերադառնամ:
Հասկանալի է, որ հանդիպումը կապված է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների և Արցախի հարցի հնարավոր կարգավորման հետ»,– գրում է կայքը։
Մեկ այլ տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը հանդիպելու է նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ:

















































