Հանրությունն է ստեղծում հաղթողին
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ոչ ոքի (1։1) արդյունքը «Լիդս Յունայթեդի» հետ Պրեմյեր լիգայի չորրորդ տուրում։
«Սա իսկական ֆուտբոլ չէ, քանի որ տրիբունաները դատարկ են։ Մնացածը լավ էր։ Մարսելո Բիելսայի հետ «Լիդսը» գերազանց թիմ է։ Նրա բոլոր թիմերն էլ ֆանտաստիկ են։
Մենք չենք ունեցել նորմալ նախապատրաստական փուլ մրցաշրջանից առաջ, բայց մենք այստեղ ենք եւ պայքարում ենք։ Իհարկե, մենք հեռու ենք առաջին տեղից եւ պետք է հաղթել։ Հիմա կսկսվի տարբեր մրցաշարերում հանդիպումների մարաթոն, բայց բոլոր թիմերն են նույն վիճակում։
Հանրությունն է ստեղծում հաղթողին։ Ֆուտբոլը նման է օծանելիքի․ երբ հաղթում ես՝ հրաշալի բույր ունես, երբ պարտվում ես՝ գարշելի հոտ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Մանչեսթեր Սիթին» 3 խաղում վաստակել է 4 միավոր եւ 11-րդն է։ Առաջատար «Էվերտոնն» անցկացրել է 4 հանդիպում եւ տարել նույնքան հաղթանակ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում