Տնօրենները հայցից հրաժարվում են
30 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ քաղաքացիական հայցադիմումներ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և դրա համակարգող Դանիել Իոաննիսյանի:
30 տնօրենները, ըստ միանման հայցադիմումների՝ համարում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով:
Բոլոր հայցվորները պահանջում են հերքել հրապարակված տեղեկությունները և վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից պահանջում են (ներառյալ դատական ծախսերը) մոտ 65 միլիոն դրամ:
Բոլոր հայցադիմումները ներկայացված են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այսօրվանից մեկնարկել են դատավորությունները։
Քիչ առաջ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքում գրել է, որ իր ու Իրազեկ Քաղաքացիների Միավորում-ի դեմ 30 տնօրենների գործով առաջին դատը սկսվել է, սակայն տնօրենները հայցերից հրաժարվում են։


















































ՏԻՄ ընտրություններ Հայաստանում. 4 խոշոր համայնքներում քաղաքապետ են ընտրում
Գտնվեց ապրիլյան խայտառակ ընտրությունների միակ մեղավորը
Հայաստանցի ընտրողի երգը
«ՀՀ ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին»
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցը Սահմանադրական դատարանը մերժեց
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից