Թեստավորելով հանրությանը պատրաստում են հեռավար ուսուցման
168.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի դասվարներ են վարակվել կորոնավիրուսով: Այդ դասարանների երեխաներն էլ ժամանակավորապես դպրոց չեն գնում: Ստացված տեղեկատվությունը ճշտելու նպատակով 168.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանի հետ:
«Երեք դասվարի մոտ է թեստը դրական արդյունք ցույց տվել: Իրենք միանգամից անցել են հեռավար եղանակով ուսուցման: Ուսումնական գործընթացը դպրոցում շարունակվում է: Այսօր 500 հոգուց ընդամենը 40-ն է բացակայել»,- ասաց Կամավոսյանը:
Կորոնավիրուսով վարակման դեպք ավելի վաղ գրանցվել է նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի հիմնական և ավագ դպրոցներում:
Հիշեցնենք՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցի համաձայն՝ դպրոցի անձնակազմի և սովորողների ընդհանուր թվի 10 % և ավելիի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքում ժամանակավորապես դադարեցվում է դպրոցի գործունեությունը: Մնացած բոլոր դեպքերում ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ելնելով համաճարակաբանական ցուցումից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ