Այլ սցենարներ են քննարկվել, հնարավոր է՝ ՍԴ նախագահի թեկնածուի նոր առաջադրումներ լինեն. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը չի մասնակցի ՍԴ փակ նիստին և ՍԴ նախագահի ընտրության քվեարկությանը: «Իմ ունեցած չշտված տեղեկություններով՝ երեկվա իմ հայտարարություններից հետո որոշակի այլ սցենարներ են քննարկվել, բայց որ սցենարով էլ գնան, ինձ համար միևնույն է, հնարավոր է նորից առաջադրումներ լինեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ ցանկացած դեպքում չի մասնակցի ՍԴ նախագահի ընտրությանը:
Նա նշեց, որ եթե մեկ թեկնածու է, դա արդեն ինչ-որ բանի մասին է ասում: Ինչ վերաբերում է նախկինում իր ՍԴ նախագահ լինելու՝ քաղաքական որոշում լինելու դիտարկումներին, ապա Հրայր Թովմասյանն ասաց. «իմ պորտալարը քաղաքական գործունեությունից կտրել եմ և քաղաքական պրոցեսները չեմ մեկնաբանում»:
Հրայր Թովմասյանը նշեց, որ ՍԴ նախագահը ի վերջո այս հաստատության դիրեկտորը չի, այլ մեկն է բոլորից: Նա նշեց, որ ինքը չի օգտվել ՍԴ նախագահի համար հատկացվող ամառանոցից, թիկնազոր չի ունեցել, ծառայողական մեքենայից ութ ամիս առաջ է օգտվել:
«Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ, որ հարգելի գործընկերներ, երբ որոշեք, որ ես չեմ, եկեք և ինձ ասեք»,-ասաց Հրայր Թովմասյանը և նշեց, որ հիմա նիստին չի մասնակցում, քանի որ իր մոտ ստեղծվել է տպավորություն, որ այն դրսից ուղորդված է:
«Խունդկարյանը իմ նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի, եթե նույնիսկ ամենանախընտրելին էլ լինի և դրսից ուղորդված լինի, միևնույն է, իմ վարքագիծը սա է լինելու».-ասաց նա և նշեց, որ այդպիսի տպավորություն է ստացել մարդկանց խոսելուց, վարքագծից, նախորդող իրավիճակներից:
Հիշեցնենք, որ երեք օր է՝ ՍԴ-ն փակ նիստ է անում, որտեղ քննարկվում են վերանշյալ հարցերը։ Երեկ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը տեղեկացրեց, որ կա նախագահի ընդամենը մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Վերջինն ինքնաառաջադրվել է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև