Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Բնակարան ՌԴ-ում, ավտոմեքենա, հողամաս. ՔՊ-ական թաղապետերի ճոխ ձեռքբերումները

 

Վերջին շրջանում մեկը մյուսի հետևից ի հայտ են գալիս նորանոր պատմություններ Երևանի նախկին թաղապետերի մասին և դրանք հրամցվում են հանրությանը հատկապես իրավապահ համակարգի կողմից, նպատակն էլ՝ նախկիններին կոռումպացված և թալանչի հանելն է: Նշենք, որ Երևանի վարչական շրջանների նախկին ղեկավարների անվան շուրջ պտտվող և ոչ մի պատմություն կամ մեղադրանք մինչ օրս չի հաստատվել: Հասկանալի է, որ այս ամենը արվում է Երևանի ապաշնորհ ղեկավարումը քննադատողների ուշադրությունը դեպի նախկինները շեղելը և նրանց ֆոնին առավել օրինապաշտ իշխանություն երևալը: Սակայն, այդպե՞ս է դա արդյոք: Ուսումնասիրելով Երևանի վարչական շրջանների ղեկավարների ՝ նախորդ տարի հայտարարագրված ունեցվածքը և համեմատելով դա նրանց աշխատավարձերի հետ` ստացվում է բավական ուշագրավ պատկեր. նրանցից և ոչ մեկ չէր կարող այդքան կտրուկ բարելավել իր սոցիալ-ֆինանսական դրությունը՝ միայն ու միայն ժողովրդին տքնաջան ծառայելով, գրում է lurer.com-ը:

Դիցուք՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը նախորդ տարի Աջափնյակում բնակարան է գնել: Ընդ որում, ուշագրավ է, որ բնակարանը նա գնել է ոչ իր ղեկավարած վարչական շրջանում: Նա նաև հայտարարագրել է 5,000,000.00 կանխիկ դրամ և 380 հազար ռոբլի: Աշխատանքի վարձատրությունն էլ ընդամենը 5,953,200.00 դրամ է կազմել: 2018-ին ի դեպ նա 240,000.00 դրամի աշխատավարձ էր հայտարարագրել:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը հայտարարագրել է ընդամենը 5,867,252.00 դրամի աշխատվարձ, սակայն ուշագրավ է, որ դրա հետ մեկտեղ նա հայտարարագրել է 21,000,000.00 դրամ, 20,000.00 դոլար, 1,800,000.00 ռուբի և 2,000.00 եվրո:

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը 2019-ին գնել է բնակարան և հողամաս՝ Կոտայքում և Ավան վարչական շրջանում: Բացի այդ նա ձեռք է բերել նաև Nissan ավտոմեքենան:և հայտարարագրել է 22,000.00 ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ Ազիզյանը նախկինում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրա բաժանմունքի պետն էր: 2018-ին նա հայտարարագրել էր 16,000.00 ԱՄՆ դոլար և 499,370.00 աշխատավարձ՝ դրանով իհարկե բնակարան և ավտոմեքենա չես գնի:

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը այս տարի արդեն իսկ հաջողացրել է գնել BMW ավտոմեքենա, մի դեպքում, երբ իր աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է 1,200,000.00 դրամ: Պաշտոնյան նաև հայտարարագրել է 7,500,000.00 դրամ, 5,200.00 ԱՄՆ դոլար, 12,000.00 եվրո, 50,000.00 ռուբլի:

Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը նախորդ տարի ՌԴ Տուլա քաղաքում բնակարան է ձեռք բերել շուրջ 1 միլիոն ռուբլիով: Աշխատանքի վարձատրությունը կազմել է 5,946,408.00 և 6,000,000.00 ՀՀ դրամ:

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը` 4,272,728.00 դրամի աշխատավարձով, նախորդ տարի ձեռք է բերել Porsce ավտոմեքենան:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը նախորդ տարի ձեռք է բերել Nissan ավտոմեքենան, սակայն հայտարարագրել է ընդամենը 6,000,000.00 դրամ և 10 միլիոն դրամի թանկարժեք զարդեր:

Վերը նշված օրինակները վկայում են այն մասին, որ եթե այսօրվա իշխանությունները փորձում են թալանչի հանել նախկիններին, ապա ավելորդ չի լինի խորանալ նաև սեփական թիմակիցների՝ կարճ ժամանակում կտրուկ բարելավված սոցիալ-ֆինանսական դրության հարցում, գուցե այստեղ էլ վերհանվեմ երևույթներ, որոնք հարիր չեն իշխանության ներկայացուցիչներին, առավել ևս, եթե այդ ներկայացուցիչը իշխանության է եկել թավշյա հեղափոխությամբ՝ մերժելով հինը…

lurer.com