Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Պետական բյուջեում գումար չկա, բայց պարգևավճարների, ինքնաթիռ ներկելու և իրենց ճանապարհորդությունների համար գումար կա. Վարդան Բոստանջյան

Բազմաթիվ ոլորտներում սահմանափակումների պատճառով ՀՆԱ-ն քիչ եղավ, ինչը խոսում է մեր տնտեսական ցուցանիշների անկման մասին: Բնական է որ, պետք է ունենայինք քիչ ֆինանսական հնարավորություններ, դա 49 տոկոս կլինի, թե մինչև տարվա վերջ ինչքան կկազմի, դժվար է ասել, բայց հասկանալի է, որ դա պայմանավորված է համավարակով և տնտեսական տարբեր ոլորտներում գործունեության սահմանափակումներով. Tert.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով ՊԵԿ նախագահի այն տեղեկությունը, որ 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հարկային հավաքագրում և ենթադրվում է, որ տարբերությունը գնալով կաճի:

Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով հագուստի մաքսազերծման ընթացակարգի փոփոխությանը, որով մաքսազերծման գումարը կավելանա 1.5-2 անգամ, իսկ մաքսազերծումը կատարվելու է ոչ թե կիլոգրամով, այլ հատով, նշեց, որ իշխանությունը «անճարությունից», այդ կերպ, ցանկանում է փոխհատուցել այդ գումարը, մինչդեռ երկրի մի ստվար զանգված առևտուր իրականացնելով է կարողանում իր առաջնային խնդիրները լուծել և եկամուտներ ապահովվել, իսկ մաքսազերծման բարձրացումը նրանց եկամուտները կնվազեցնի և նոր խնդիրներ կառաջացնի.

«Պայմանավորված կորոնավիրուսով՝ վատ կառավարման համակարգի թերացումները վերականգնելու համար ուզում են գտնել միջոցներ և այդ ձևերից մեկն էլ մաքսազերծման նոր տարբերակն է: Դա է պատճառը, որ առևտրով զբաղվող քաղաքացիները կանգնած են խնդրի առաջ, բողոքում են, բայց իշխանությունը չի մտածում նրանց մասին:

Ինչու չէ, նաև նշենք համավարակով պայմանավորված տուգանումները և այլն, տարբեր ձևերով փորձում են գումարը փոխհատուցեն, քանի որ պետական բյուջեում փող չկա, բայց պետք է նշել, որ, միևնույն ժամանակ, պարգևավճարների, ինքնաթիռ ներկելու, իրենց ճանապարհորդությունների համար գումար կա, այս համավարակի լավն այն է, որ նստեցին տանը, թե չէ ամբողջ աշխարհով պետության հաշվին շնչահեղձ ման էին գալիս»:

Հարցին, թե մաքսային նոր քաղաքականությունը կարո՞ղ է նպաստել տեղական արտադրանքի զարգացմանը, ինչը հաճախ նշվում է, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ դրանք իշխանության հերթական չհիմնավորված խոստումներն են.

«Իշխանությունը շարունակաբար, երկուսուկես տարի խաբում ու ապակողմնորոշում է «օստաֆբենդեռություն» են անում, ամոթ չէ, դու այս տարվա խնդիրը չես կարողանում լուծել, 2050 թվականի մասի՞ն ես խոսում, ինչքան կարելի է մարդկանց հիմարի տեղ դնել: Ասում էին, որ կորոնավիրուսը իր հետ բերելու է մեծ հնարավորություններ, հասարակության մեջ կան «պողոսներ»,մարդիկ, որ ասում են ոտքերդ պաչեմ, իրենք էլ հիմնվում են այս ամենի վրա»: