ՀՀ քաղաքացիները գտնվում են վարկային գերության, ստրկության մեջ. Արման Աբովյան (տեսանյութ)
Իրավիճակը մնում է ծանրագույն, ՀՀ քաղաքացիները գտնվում են վարկային, տոկոսային գերության մեջ, եթե կցանկանաք՝ ստրկության մեջ: Այս մասին այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրած «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Սա լոկ բառեր չեն, իրականում համոզված եմ, որ բոլոր 132 պատգամավորները, Կառավարության անդամները, Կենտրոնական բանկի անդամները օրական ստանում են, մեղմ ասած, բազմաթիվ նամակներ, որտեղ ասված է՝ կորցնում եմ տուն, ապրուստի միջոց, հող»,-ասաց նա:
Նա մեջբերեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքերը, որ եթե չլինեն կարդինալ որոշումներ, եթե այս ոլորտում չլինի համաներում, ապա վիճակն ավելի շատ կծանրանա:
«Հասարակ քաղաքացուն բնավ հետաքրքիր չեն նյուանսները, բառերը, նա մտածում է, որ մեկ տարի առաջ հնարավորություն ուներ վարկ վերցնելու, տոկոս փակելու, իսկ այսօր չունի»,- ասաց նա և նշեց, որ նույնը գյուղատնտեսական վարկերին է վերաբերում:
Արման Աբովյանը նշեց, որ պետությունը պետք է ձեռք մեկնի քաղաքացիներին, և իրենց հնչած առաջարկները հաշվի են առնվելու, մշակվելու են օրենսդրական նախաձեռնություններ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև