Ամուլսարի հանքի շահագործելը թուրքական ծրագիր է, նրանք ուզում են Հայաստանը վերացնել, մեր կառավարությունն էլ դրան նպաստում է. Ջերմուկի բնակիչ (տեսանյութ)
Ես տեղեկություններ ունեմ, որ Գնդեվազի գյուղապետն է կազմակերպել, որ Ամուսլարի պահապաններից երեք անձանց ձերբակալեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկ համայքնի բնակիչ Մխիթար Ասլանյանը:
«Այս պահին երեք գործ կա հարուցված Գնդեվազի գյուղապետի վրա, նա է կազմակերպել այս ամեն ինչը, ինքն էլ զանգահարել է ոստիկանություն: Գյուղապետը Լիդիանին ապօրինի ծախել է հողերը: Այսօր նա ազատ ման է գալիս և Լիդիանի կողմից հրահրում է Ջերմուկի բնակիչներին, ուզում է՝ հանքն աշխատի, որ իր բոլոր գործերը ծածկվեն»,- ասաց Մխիթար Ասլանյանը:
Դիտարկմանը՝«Լիդիան Արմենիա»-ն խոշոր ներդրող է, և բնական է, որ ուզում է իր գործը կատարել, վերջինս ասաց. «Թուրքերը միշտ ուզել են Հայաստանը գրավել, ուրիշ ձև չի մնացել, այս հանքը պետք է բացեն, սա թուրքական ծրագիր է, նրանք ուզում են Հայաստանը վերացնել, իսկ մեր կառավարությունն էլ դրան նպաստում է: Հանքը հանք չի դառնալու, ով ուզում է լինի»,- ասաց նա և հավելեց.
«Երեկ Փաշինյանն իր ելույթում 2050 թվականի տեսլականի մասին էր խոսում, ասաց, որ մենք ունենալու ենք նոր հանքեր նոր տեխնոլոգիաներով, նա կրկնեց այն խոսքերը, ինչ պայմանարվորվել էր Ալոյանի հետ: Նրանք ուզում են Հայաստանը վերացնել: Եթե այդ հանքը բացվեց, մենք չենք ունենալու Ջերմուկը, Արփա գետի հոսքով մինչև Արենի տարածքը, չենք ունենալու Սևանը: Մեր պայքարը արդար է, մենք մեր երեխաների համար ենք պայքարում»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև