Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Սպորտ

Ի՞նչ է կատարվում եվրոպական խաղադաշտերում

Անսովոր է հետեւել ֆուտբոլային հանդիպումներին, երբ մարզադաշտի տրիբունաները դատարկ են: Անսովոր է եւ տխուր, բայց այն, որ խաղերը կայանում են, արդեն իսկ լավ է եւ հույս է ներշնչում, որ շուտով երկրպագուները կվերադառնան խաղադաշտ:

Իսկ հիմա տեսնենք, թե ինչպիսին է իրավիճակը մի շարք երկրների առաջնություններում.

ԱՆԳԼԻԱ

Այստեղ ընթանում է երկրորդ տուրը: Այն կավարտվի այսօր կայանալիք Աստոն Վիլա-Շեֆիլդ եւ Վուլվերհեմփթոն-Մանչեսթեր Սիթի հանդիպումներով: 

Հինգ թիմ՝ Լեսթերը, Էվերտոնը, Արսենալը, Լիվերպուլը եւ Քրիսթալ Փելեսը երկու խաղից հետո ունեն հարյուր տոկոսանոց ցուցանիշ:

Իսկ ահա Վեսթ Հեմը, Ֆուլհեմը, Սաութհեմփթոնը եւ Վեսթ Բրոմովիչ Ալբիոնը երկու խաղերում էլ պարտվել են:

Հետաքրքիր վիճակագրություն ունի նորեկ Լիդսը, որն առաջին խաղում 4:3 հաշվով պարտվեց Լիվերպուլից, իսկ հաջորդ տուրում նույն հաշվով հաղթեց Ֆուլհեմին:

ԻՍՊԱՆԻԱ

Այստեղ եւս ընթանում է երկրորդ տուրը, բայց մի քանի թիմ, այդ թվում Բարսելոնան եւ Մադրիդի Ատլետիկոն իրենց հանդիպումները կսկսեն երրորդ տուրից: Մադրիդի Ռեալն էլ բաց էր թողել առաջին տուրի հանդիպումը, իսկ երկրորդ տուրում 0:0 հաշվով ավարտեց արտագնա հանդիպումը Ռեալ Սոսիեդադի հետ:

Իսպանիայում, այնպես ինչպես Անգլիայում խաղերն ընթանում են դատարկ տրիբունաներով:

Գրանադան եւ Ռեալ Բետիսը վեցական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ երրորդ տուրը կսկսվի սեպտեմբերի 25-ին:

ԻՏԱԼԻԱ

Միլան-Բոլոնիա հանդիպումով կավարտվի առաջին տուրը, որին չմասնակցեցին միանգամից վեց թիմ: Իսկ առաջին տուրում Հենրիխ Մխիթարյանի Ռոման մրցակցի դաշտում 0:0 խաղաց Հելաս Վերոնայի հետ:

Չեմպիոն Յուվենտուսն էլ առաջնությունը սկսեց 3:0 հաշվով հաղթանակով: Իր գոլերի հաշիվը բացեց Ռոնալդուն, խփելով երրորդ գոլը Սամպդորիայի դարպասը:

ԳԵՐՄԱՆԻԱ

Ի տարբերություն Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի, Գերմանիայում առաջին տուրին մասնակցեցին բոլոր 18 թիմերը: Տպավորեց Բավարիայի դաժան՝ 8:0 հաշվով հաղթանակը Շալկեի նկատմամբ: 

Սարգիս Ադամյանի Հոֆենհայմը 3:2 հաշվով հաղթեց Քյոլնին: Դորտմունդի Բորուսիան 3:0 հաշվով հաղթեց Մյունխենգլադբախին, իսկ Լայպցիգը 3:1 հաշվով պարտության մատնեց Մայնցին:

Առաջնության նորեկ Արմինիան մրցակցի դաշտում 1:1 խաղաց Այնտրախտի հետ:

ՖՐԱՆՍԻԱ

Ավարտվեց չորրորդ տուրը: Ի տարբերություն վերոհիշյալ երկրների, այստեղ խաղերն ընթանում են ֆուտբոլասերների ներկայությամբ:

Չորս տուրից հետո աղյուսակը գլխավորում են Ռենն ու Սենտ Էտիենը, որոնք ունեն տասական միավոր: Իսկ ահա Պարի Սեն Ժերմենը վեց միավորով միայն ութերորդ տեղում է, քանի որ առաջին երկու խաղերում պարտվեց:

Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած Մոնպելիեն ինը միավորով երրորդ տեղում է: Այս տուրում հայ մասնագետի թիմը 4:1 հաշվով հաղթեց Անժերին:

Առաջնության հետնապահը Դիժոնն է, որը չի վաստակել անգամ մեկ միավոր:

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Դինամո Մոսկվա-Ախմատ խաղով, որը կկայանա այսօր, կավարտվի ութերորդ տուրը: Ֆրանսիայի նման, այստեղ եւս տրիբունաներում երկրպագուներ լինում են:

Իսկ ութ տուրից հետո 17-ական միավորով աղյուսակը գլխավորում են Զենիթն ու Սպարտակը, որն այս տուրում մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց Ռուբինին, իսկ Զենիթը Եկատերինբուրգում 1:1 խաղաց Ուրալի հետ:

Առաջնությունն անհաջող են սկսել երեք եւ երկու միավոր ունեցող Խիմկին եւ Ռոտորը:

Top-News.am