«Խաղի ընթացքում 3-4 անգամ սրտի կաթված ստացա». Կամպանյա
Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի լյուքսեմբուրգյան «Ֆոլա Էշի» հետ հաղթական խաղից հետո «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան կիսվեց տպավորություններով.
«Խաղի ընթացքում ես 3-4 սրտի կաթված ստացա: Մենք շատ լավ սկսեցինք խաղը, և կրկին չիրացրեցինք մեր գոլային պահերը: Մենք սկսեցինք մրցակցին հնարավորություն տալ, որ ավելի լավ խաղան: Միգուցե մենք շատ ուրախացանք գոլ խփելուց, և դրանից հետո գոլ բաց թողեցինք ու խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի: Թիմը լավ էր խաղում, փորձում էր պրեսինգ անել և 11 մետրանոց նշանակվեց մեր դարպասին: Կարող եմ ասել, որ ֆուտբոլիստները նվիրվեցին խաղին ու ամեն ինչ արեցին, այդ պատճառով խաղավերջում վաստակեցինք 2՝ 11 մետրանոց հարված: Մենք գնդակով լավ ենք խաղում, մեզ ուղղակի հարկավոր է աշխատել պահերի իրացման վրա: Եթե դուք տեսնեիք՝ հանդերձարանում ինչ էր կատարվում.. բոլորս բղավում էինք և հուզված էինք: Մենք հիմա ավելի հանգիստ ենք: Սա այն էր, ինչ պետք էր մեզ:
Մենք պայքարում ենք և փորձում ենք իրացնել մեր բոլոր պահերը: Կարող էր ավելի լավ ստացվել ամեն ինչ, բայց սրանք յուրահատուկ էմոցիաներ են: Բնավորությունն ամենակարևորն է: Մենք տեսանք, որ ֆուտբոլիստները չկոտրվեցին և ամեն ինչ արեցին հաղթանակի հասնելու համար: Ես շատ ուրախ եմ իմ ֆուտբոլիստներով՝ ներկայացնելով Հայաստանը»,-ասել Է Կամպանյան:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում