Նյու Յորքում աճուրդի կհանվի տիրանոզավրի լրիվ կմախքներից մեկը
Նյու Յորքում Christie's աճուրդի տանը վաճառքի կհանվի տիրանոզավրի (գիշատիչ հսկամողես, որն ապրել է Երկրի վրա մոտ 67 մլն տարի առաջ) լրիվ կմախքներից մեկը, գրում է NYT-ը՝ նշելով, որ մինչեւ աճուրդի անցկացումը, որը նախատեսված է հոկտեմբերի 6-ին, կմախքը կցուցադրվի Մանհեթենում:
Ըստ փորձագետների գնահատումների՝ լոտը կարող է վաճառվել 6-8 մլն դոլարով:
188 ոսկորներով լրիվ կմախքը հայտնաբերվել է 1987 թվականին Հարավային Դակոտայում սիրողական հնէաբան Սթեն Սեքրիսոնի կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փորձագետների խոսքով՝ տիրանոզավրը կշռել է 7-8 տոննա՝ գրեթե 2 անգամ ավելի շատ, քան աֆրիկյան փիղը, դրա ատամները եղել են երկարությամբ ավելի քան 27 սմ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան