Շուրջ 5000 ուսանողներ պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում
Մենք չպետք է մենակ թողնենք այն ուսանողներին ու նրանց ընտանիքներին, որոնք կանգնած են ֆինանսական, սոցիալական խնդիրների առաջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը՝ անդրադառնալով Կառավարության ներկայացված դիմումին, որով շուրջ 5000 ուսանողներ պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում:
Նա նշեց, թե մոտ մեկ շաբաթ առաջվա տվյալներով՝ միայն ԵՊՀ-ում շուրջ 500 ուսանող դեռևս չի վճարել նախորդ տարվա ուսման վճարը: «Մինչև ուսանողներին բուհերից դուրս մնալը՝ Կառավարությունը պետք է ինչ-որ որոշում, նախաձեռնություն իրականացնի, որ ուսանողները ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս չմնան»,-ասաց նա:
Վերջինս պարզաբանեց, որ ֆինանսական աջակցության համար հենց բուհին չեն դիմում, քանի որ համալսարանի ֆինանսական ռեսուրսները բավարար չեն, Կառավարությանն են դիմում, քանի որ այդ մարմինն է կազմում աջակցության ծրագրերը
Անդրադառնալով վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի տեղեկացմանը, թե առաջիկայում քննարկում է տեղի ունենալու Կառավարությունում, ասաց. «Սա, որպես այդպիսին, Կառավարության պատասխան համարել չենք կարող, սա ընթացքի մի մասն է, և Կառավարության պատասխանը ստանալու ենք կարճ ժամանակ անց, որը չի ուշանա այն ժամկետից, որը սահմանաված է ուսման վարձավճար մուծելու համար»,-նշեց նա:
Անդրադառնալով ուսման վճարների բարձրացմանը՝ Ափոյանը նշեց, թե առաջին կուրսեցիների համար այն ավելացել է 70.000-160.000 դրամի չափով:
Նշենք, որ Կառավարության դիմաց ուսանողների հետ զրուցեցին նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Կարեն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը, որոնք ասացին, թե կարևոր է, որ աջակցության համար բուհը ստիպված չլինի գնալ կրճատումների ճանապարհով, և միգուցե Կառավարությունը կարող է հարկային արտոնություններ տրամադրել, որ այդ գումարով լուծվեն ուսանողների վարձավճարների խնդիրները:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...