«Բլեստյաշիե» խմբի նախկին մենակատարը պատմել է հարբեցողության մասին
«Բլեստյաշիե» խմբի նախկին անդամ Նադյա Ռուչկան պատմել է, թե ինչպես կարող էր հարբեցող դառնալ, երբ 19 տարեկան էր։ Հարբեցողությունը շարունակվել է ինն ամիս։ Այս մասին դերասանուհին պատմել է «НТВ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Звезды сошлись» հաղորդման ընթացքում։
«Ես խմում էի, իմ կյանքում այդպիսի շրջան եղել է։ Իմ նկատմամբ հարձակում էր կատարվել։ 19 տարեկանում։ Ես ընկերներ չունեի։ Չկային մարդիկ, որոնք կարող էին օգնել։ Ես այդ ժամանակ միայնակ եկել էի Մոսկվա սովորելու։ Ես չէի ցանկանում զանգել ծնողներիս ու պատմել իմ խնդիրների մասին»,- ասել է Ռուչկան։
Նրա խոսքով՝ ինքը կարող էր շաբաթներ շարունակ դուրս չգալ տանից, իսկ մարդկանց հետ կարող էր խոսել միայն ալկոհոլի ազդեցության տակ։
Ի դեպ, ավելի վաղ Նադյան հայտարարել է, որ «Բլեստյաշիե» խմբից, որի կազմում ելույթ է ունեցել տասներեք տարի, հեռացել է մշտական շրջագայություններից հոգնածության պատճառով։ «Ես այդ տասներեք տարվա ընթացքում սարսափելի հոգեն էի։ Քնում էի մետրոյում։ Քնում էի ոտքի վրա։ Բացի այդ՝ ամբողջությամբ խորասուզվեցի մայրության մեջ։ Հիմա իմ բոլոր մտքերը երեխայի մասին են։ Չեմ կարող թողնել ամեն ինչ՝ գնալով ինչ-որ գործերի»,- պարզաբանել էր նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից