ԱՄՆ կառավարությունը հաստատում է, որ TikTok-ի գնման համար Oracle-ը հայտ է ներկայացրել
ԱՄՆ կառավարությունը Oracle ընկերությունից հայտ է ստացել՝ TikTok-ի ամերիկյան օպերացիաները գնելու համար՝ այն բանից հետո, երբ ByteDance մայր-ընկերությունը մերժել է Microsoft-ի առաջարկը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Մնուչինը CNBC-ին ասել է, որ ֆինանսների նախարարությունը Oracle-ի հետ կապված առաջարկ է ստացել, եւ այն կքննարկվի կառավարական հանձնաժողովի կողմից:
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում է, որ TikTok-ը վաճառվի՝ վկայակոչելով ԱՄՆ-ում տվյալների անվտանգության հետ կապված մտահոգությունները:
Մնուչինը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել առաջարկի վերաբերյալ: «Մենք պետք է համոզվենք, որ ամերիկացիների տվյալներն անվտանգ են, հեռախոսներն անվտանգ են, եւ առաջիկա մի քանի օրվա ընթացքում բանակցություններ կվարենք Oracle-ի հետ»,- ասել է Մնուչինը:
Օգոստոսի սկզբին Թրամփը հրահանգ էր տվել, որ եթե մինչեւ սեպտեմբերի 20-ը գնման պայմանագիր չկնքվի, TikTok-ն ԱՄՆ-ում կարգելվի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից