Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ավտոերթ՝ Երեւանից-Վանաձոր
ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները ավտոերթով ուղևորվում են Ապարան, Սիպիտակ, Ստեփանավան և Վանաձոր։
Նախաձեռնությունը Ապարանում և Վանաձորում կազմակերպելու է Ազգային հայրենասիրական համերգ:
Նախաձեռնության ֆեյսբուքյան էջից հայտնում են մոտավոր ժամանակացույցը «Ապարան՝ 11.00-13.00, Սպիտակ՝ 14.00-15.00, Ստեփանավան 16.00-17.00, Վանաձոր 18.00-21.00»։
Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ «Կամք» հասարակական նախաձեռնությանը միացել են մի շարք անհատներ ու հասրակական կազմակերպություններ՝ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

















































