Վարորդական վկայականների փոխանակման ընթացակարգը չի փոխվելու
Ճանապարհային Ոստիկանությունը հայտնում է, որ վարորդական իրավունքի վկայականների հատկացման կարգի վերաբերյալ առաջիկայում նախատեսվող օրենսդրական փոփոխություններից հետո վարորդական վկայականների փոխանակման ընթացակարգը չի փոխվելու, մասնավորապես որակավորման քննության մասնակցելու կարիք չի լինելու:
Այս մասին ՃՈ-ն հայտնում է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառման մեջ:

















































