«Դուք բանակից հաց գողացող եք». կառավարությունն այս կերպ չի՛ կարող խոսել բիզնեսի հետ. Նաիրի Սարգսյան
Բիզնեսն ինքն իրեն ավելի լավ է կառավարելու քան պետությունը, և հետևաբար թույլ տուր կառավարի, որպեսզի կարողանա սոցիալական այդ ողջ բեռը վերցնի և շարունակի այդ բեռը կրել, իսկ փոխարենը մենք որպես պետություն խեղդում ենք բիզնեսին, հավելյալ ստուգումներ ու վարչական տուգանքներ սահմանելով։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Նրա գնահատմամբ՝ բիզնեսին օժանդակելու, նրանց շնչելու հնարավորություն տալու, և քաջալերելու փոխարեն, բիզնեսին ասել ենք դուք բանակից հաց գողացող եք, որովհետև դուք ՀԴՄ չեք տրամադրում։
«Կառավարությունն իրավունք չունի խոսելու կորոնավիրուսի 2-րդ հնարավոր ալիքի մասին, և դրանով բացասական ազդակներ հաղորդելու, որովհետև այն ուղղակիորեն ազդում է սպառողական վարքագծի վրա, այսինքն մարդիկ սկսում են զգուշանալ ու չծախսել, իսկ եթե չծախսեցին, առանց այն էլ այս խնայողական միջավայրում սա շատ վատ հետևանքների կունենա տնտեսության համար, պետական բյուջե հարկեր չեն հավաքագրվելու, տնտեսության նվազում է լինելու և այլն»,- նշել է Ն.Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...