Տիմատին և Անաստասիա Ռեշետովան բաժանվել են
Ռուս հայտնի ռեփեր Տիմատին և նրա քաղաքացիական կինը՝ Անաստասիա Ռեշետովան, բաժանվել են: Վերջինս այս մասին հրապարակում է կատարել ինստագրամյան էջում։
«Որքան էլ, որ այս ամենը տխուր լինի մեր հարազատների և ձեզ համար․․․սա շատերի համար հարաբերությունների ամրությունը ստուգող տարի էր, որին մեր միությունը նույնպես չդիմացավ։ Մենք այլևս մի ամբողջություն չենք, ամուսին ու կին չենք»,- նշել է Րեշետովան և հավելել, որ անցած վեց տարիների ընթացքում Տիմատիի հետ լավագույն ընկերներ, սիրեկաններ ու թիմակիցներ են եղել, իրենց հարաբերությունները լի են եղել հույզերով, ջերմությամբ։
24-ամյա աստղը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին ամուսնուն իր կյանքի հայացքները փոխելու, շատ հարցերում մեծացնելու համար, ինչպես նաև լրատվամիջոցներին խնդրել է բամբասանքներ չտարածել ու պատմություններ չհորինել այս առիթով։
«Կներես ամեն ինչի համար։ Խոստանում եմ մեր որդուն հոր նկատմամբ սիրով լի մեծացնել»,-եզրափակել է Ռեշետովան։
Հրապարակումից որոշ ժամանակ անց երգիչն իր պաշտոնական էջով «սրտիկ» էմոջիով մեկնաբանություն է թողել գրառման տակ։
Հիեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին զույգն իր առաջնեկին է ունեցել։ Ծնողները փոքրիկին անվանակոչել են Ռատմիր՝ ի հիշատակ Տիմատիի մտերիմ ընկերոջ՝ Ռատմիր Շիշկովի, որը մահացել էր ավտովթարից։
Նշենք, որ Տիմատին նաև դուստր ունի՝ Ալիսան, որն արդեն 6 տարեկան է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից