Մոդրիչ. Առանց Ռոնալդուի Ռեալն ավելի թիմային է խաղում
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է՝ ինչպես է փոխվել մադրիդյան թիմը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո:
Ռոնալդուն «Յոըվենտուս» է տեղափոխվել 2018 թվականին:
«Ռոնալդուի հետ մի թիմում խաղալը անհավանական էր: Մենք 7 հիանալի մրցաշրջան ենք անցկացրել միասին ու շատ տիտղոսներ նվաճել նրա հետ: Նույնիսկ, երբ թիմը լավագույնս հանդես չէր գալիս, Կրիշտիանուն կարող էր իր հմտությունների ու բնավորության շնորհիվ արդյունքի հասնել: Նա յուրահատուկ էր: Նա մարզումներին այնպես էր աշխատում ու այնպես էր ուժերը ներդնում խաղերին, որ նրանից միշտ ինչ-որ յուրահատուկ բան կարելի էր սպասել:
Առանց Կրիշտիանուի ստիպված ենք ավելի թիմային խաղալ: Մենք նրա հետ ներդաշնակ էինք խաղում, բայց երբ գործերը մեր սցենարով չէին գնում, պետք էր մեկը, ով մի քիչ կախարդանք կավելացներ: Արդեն երկու տարի է առանց Ռոնալդուի ենք, ու այս ընթացքում սկսել ենք ավելի թիմային խաղալ, ավելի ներդաշնակ: Հիմա դա մեր լավագույն որակն է, մենք մի խաղացողից կախված չենք»,-Մոդրիչի խոսքերն է փոխանցում A Bola-ն:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում