Մարդկային բջիջները կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանության միջոց է ստեղծվել
Վաշինգտոնի համալսարանի գիտնականները սպիտակուցային միացություններ են մշակել, որոնք պաշտպանում են մարդու բջիջները նոր SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելուց: Այս մասին հաղորդվում է Science գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Ինչպես պատմում է Lenta.ru-ն, համակարգչային մոդելավորմամբ գիտնականները որոշել են մոլեկուլների կառուցվածքը, որոնք կարող են արգելափակել կորոնավիրուսի S-սպիտակուցները: Հենց այս սպիտակուցներն են միանում բջջային ACE2 ընկալիչներին եւ թույլ տալիս վիրուսին մտնել բջջի մեջ: Գիտնականները ստացել են մոտ երկու միլիոն թեկնածու միացություններ, իսկ դրանցից 118000-ը զրոյից ստեղծվել են լաբորատորիայում եւ փորձարկվել մարդկային բջիջների մշակույթում:
Սպիտակուցներից մեկը` LCB1-ը, իր պաշտպանական ազդեցությամբ ապացուցել է, որ ամենաարդյունավետ միջոցն է կորոնավիրուսի դեմ. այն 6 անգամ գերազանցել է ամենահայտնի չեզոքացնող SARS-CoV-2 հակամարմինները: Ընդ որում, այն ավելի կայուն է, եւ այն շատ ավելի հեշտ է արտադրել:
Կրիոէլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ գիտնականները փորձարկել են արհեստական սպիտակուցների` կորոնավիրուսի սպիտակուցին կապվելու ունակությունը: Երկու մոլեկուլներն էլ կայուն բարդույթներ են առաջացրել, ինչը ցույց է տալիս LCB1-ի հնարավոր կիրառելիությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում:
Այժմ գիտնականները սկսել են LCB1-ի փորձարկումները կրծողների վրա: Միացության` մարդկանց վրա հնարավոր փորձարկումների վերաբերյալ դե տվյալներ չկան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից