Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը տարածաշրջանում ամենազարգացած երկիրը դառնալու ներուժ ունի
Ապագայի մասին պատկերացումը բաղկացած է երկու մասից` ինչպես ես դու ուզում այն տեսնել եւ ինչպիսին այն կարող է լինել: Այս մասին «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Իմ տպավորությունն այն է, որ Հայաստանը կարող է ամենազարգացած եւ կազմակերպված երկիրը լինել տարածաշրջանում: Ներուժ կա, ես դա տեսնում էի»,- հայտարարեց նախկին նախագահը: Ըստ նրա` դա այդպես էր նաեւ 1992-94 թվականներին` չնայած շրջափակմանը եւ բազմաթիվ խնդիրներին:
«Համաշխարհային բանկը մեր փորձը սովորեցնում էր ուրիշներին: Անգամ Արեւելյան Եվրոպայում մեր մասնագետները սեմինարներ էին անցկացնում մեր հաջողությունների մասին: Դա վաղուց արդեն չկա: Այնտեղից են գալիս սովորեցնելու: Այնուամենայնիվ, ես կկրկնեմ` ներուժ կա: Մենք կարող ենք տարածաշրջանում ամենալավը լինել ամեն ինչում: Մենք նավթ ու գազ չունենք: Կարգապահություն եւ գիտելիքների վրա հիմնված տնտեսություն. սա է մեր ապագան»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը:


















































Պաշտոնյաների անձնական էջերից պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումն անընդունելի է. Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան. Զինվորական ծառայությունից խուսափածները տեղ չունեն պետական կառավարման համակարգում
Ռոբերտ Քոչարյան. Կարեւորն այն զգացողությունն է, որ արել եմ այն, ինչ կարող էի, իսկ բոլորի համար լավը լինել անհնար է
Ռոբերտ Քոչարյանը բացահայտել է գերազանց ֆիզիկական վիճակի գաղտնիքը
Ռոբերտ Քոչարյան. COVID-ը չպետք է վերածվի պարանոյայի
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...