Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Խորամանկ Նիկոլը...

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նիկոլը լինելով բավականին, այսպես ասած՝ խորամանկ գործիչ, իր ձեռքում որպես հաղթաթուղթ՝ պահում է իր կողմից մշակած և շուրջ երկուսուկես տարի փայլուն աշխատող «ոսկե բանաձևը», որը շատ պարզ ու հասարակ է՝ «եթե ինձ հեռացնեք իշխանությունից, իշխանության են վերադառնալու նախկինները»։ Սա մի ֆորմուլա է, որը դեռևս աշխատում է, Նիկոլը խաղում է այս տարբերակով և, ըստ էության, ստացվում է։ Հենց դրանով է պայմանավորված ընդդիմադիրների նկատմամբ նման անհարգալից ու ցինիկ պահվածքը, որը դրսևորվում է իշխանության ճամբարից՝ անընդհատ ակնարկելով, թե՝ «ընդդիմությունը Հայաստանում, որպես այդպիսին, գոյություն չունի» կամ, ասենք, «ընդդիմության դերում հայտնվել են ռևանշիստները և փորձում են ամեն գնով հետ գալ իշխանության» ու նմանօրինակ նաիվ թեզեր։
Ընդդիմության մասնատման փաշինյանական ռազմավարական հաջորդ քայլը ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հյուսված այն միֆն է, ըստ որի՝ ՀՀ երկու նախագահների միջև գոյություն ունի լուրջ հակասություն և տարաձայնություն, և նրանց համագործակցությունն անհնարին է: Անընդհատ հրապարակ են նետվում տարբեր թեզեր, թե Քոչարյանն ու ՀՀԿ-ն արդեն մեկ անգամ ճանապարհ են անցել, և երկրորդ անգամ այդ միությունն անհնար է։ Այս անբովանդակ և քաղաքական իրականության հետ ոչ մի իրատեսական աղերս չունեցող պնդումները, որոնք ոգևորությամբ տարբեր մեդիահարթակներից հրապարակ են նետում զավթած իշխանությանը սպասարկող «փորձագետ-վերլուծաբաններ», հատուկ մշակված ու հանգամանալից ուսումնասիրված պլանի բաղկացուցիչ մասն է կազմում։
Ակնհայտ է, որ Նիկոլը վախենում է Սարգսյան-Քոչարյան միավորումից, քանի որ, ինչքան էլ նա հայտարարի, թե «իշխանությունը 20 տարուց ավելի ՀՀ-ում զավթված է եղել», «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թալանել են Հայաստանը», «նրանք են իրականացրել Մարտի 1-ը» կամ, ասենք, «պատասխանատու են Հոկտեմբերի 27-ի համար», սրանք ընդամենը ՄԱՆԻՊՈՒԼԱՏԻՎ և ոչ մի քաղաքական հիմք ու հիմնավորում չունեցող ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ հայտարարություններ են, որոնց շնորհիվ Նիկոլը կարողացավ զավթել իշխանությունը։ Վերը նշված պնդումներից և ոչ մեկի մասին հիմնարար ապացույց ու հստակ մեղադրանք այս երկուսուկես տարվա ընթացքում տեղի չի ունեցել, և վստահաբար կարող ենք ընդգծել, որ այդպես էլ տեղի չի ունենալու։
Ամփոփելով՝ կարող եմ նշել, որ Նիկոլը, շարունակելով հանրության շրջանում գեներացնել ատելություն և փոխադարձ անվստահություն, երկարացնում է իր իշխանազավթման կյանքը։
Հ.Գ. Քաղաքական դաշտի զարգացումներին հետևելիս՝ հստակ ուրվագծվում է, որ զավթած իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմության մոտ որոշակի կոնսոլիդացիա և կոնսենսուս տեղի չունենա։ Ակնհայտ է՝ Նիկոլը կախված է իր աթոռից և, հասկանալով իշխանության համը, փորձում է հնարավոր և անհնար բոլոր միջոցներով ձախողել ընդդիմադիր սեկտորի համախմբումը։