Հայաստանը կմասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Հայաստանը կմասնակցի Վրաստան-ՆԱՏՕ Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Վրաստանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ը: Այդ մասին հայտնում է apsny.ge կայքը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը:
Զորավարժություններին նաև կմասնակցեն Վրաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Բուլղարիայից և Ռումինիայից զինծառայողներ:
Զորավարժությունները, որոնց նպատակն է ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկեր երկրների զինվորականների համագործակցության բարելավումը, անցկացվում են ամեն տարի՝ 2011 թվականից ի վեր:

















































