Զենքի գործադրմամբ խուլիգանություն Երևանում․ կա վիրավոր (տեսանյութ)
Օգոստոսի 31-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում ստացվեց, որ Այգեստան 3-րդ փողոցում կրակոց է հնչել։ Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական բաժնի ու Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբերը, քննիչներ ու փորձաքրագետներ։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկներ, որոնցից մեկը՝ պայթեցված, հրացանի փամփուշտներ և այլն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկեցին բազմաբնույթ օպերատիվ միջոցառումներ։
Մասնավորապես, փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Ալեք Մանուկյան թիվ 7 շենքի բակում մի խումբ անձինք վիճել էին, հայհոյախառն վեճը վերածվել էր ծեծկռտուքի։ Այդ ընթացքում էլ մասնակիցներից մեկը հրացանով կրակել էր։ Միջադեպից րոպեներ անց մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Շուտով հայտնի դարձավ նրանց ինքնությունը։ Հայտնաբերվեցին ու բաժին բերման ենթարկվեցին մասնակիցներից մի քանիսը։ Նրանցից երկուսը ձերբակալվեցին։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզեցին նաև, թե ով էր կրակել։ 24-ամյա երիտասարդին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք տարվեց։ Արդյունքում՝ սեպտեմբերի 4-ին կասկածվողը եկավ ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց, իսկ սեպտեմբերի 5-ին կալանավորվեց։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հրացանը, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...