Ֆրանսիան եւ Խորվաթիան կրկնեցին աշխարհի առաջնության եզրափակիչը
Ֆուտբոլի ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրի շրջանակներում միմյանց հետ հանդիպեցին աշխարհի վերջին առաջնության եզրափակիչի մասնակիցները՝ Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականները, որոնք ընդգրկված են A լիգայի 3-րդ խմբում:
Աշխարհի առաջնության եզրափակչի մասնակիցները որոշեցին կրկնել եզրափակիչը եւ ֆրանսիացիները կրկին հաղթեցին 4:2 հաշվով:
Նույն խմբում ընդգրկված Պորտուգալիան մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց Շվեդիային եւ Ֆրանսիայի հետ միասին վեցական միավորով գլխավորում են աղյուսակը:
A լիգայի 2-րրդ խմբում Բելգիան 5:1 հաշվով հաղթեց Իսլանդիային, իսկ Դանիա-Անգլիա հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Բելգիան վեց միավորով առաջին տեղում է:
C լիգայի 1-ին խմբում Կիպրոսը անակնկալ պարտություն կրեց Ադրբեջանից 1:0 հաշվով, իսկ Չեռնոգորիան նույն հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին եւ վեց միավորով դարձավ առաջատար:
D լիգայի 2-րդ խմբում Լիխտենշտեյնը մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց Սան Մարինոյին:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում