Իբիշևիչը հրաժարվել է աշխատավարձ ստանալ
Սեպտեմբերի 3-ին «Շալկեն» հայտարարեց հարձակվող Վեդադ Իբիշևիչի տեղափխության մասին` որպես ազատ գործակալ: 36-ամյա բոսնիացին մեկ տարվա պայմանագիր է կնքել հանքափորների հետ:
Հատկանշական է, որ վետերանը որոշել է անվճար խաղալ «Շալկեում»: Ակումբը ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը կտրամադրի բարեգործությանը: Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ես եկել եմ այստեղ՝ Բունդեսլիգայում խաղալու համար, ոչ թե փող աշխատելու: Մենք պայմանավորվեցինք, որ ես աշխատավարձ չեմ ստանալու, այլ միայն այն գումարը կստանամ, որն անհրաժեշտ է ապահովագրությունը ծածկելու համար: Իմ աշխատավարձը գնալու է բարեգործության: Ես միայն բոնուսների համար եմ խաղալու», – ասել է Իբիշևիչը:
2019/20 մրցաշրջանում 36-ամյա հարձակվողը «Հերտայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 7 գոլ ու կատարել երեք գոլային փոխանցում: Նախկինում ֆուտբոլիստը խաղացել էր ՊՍԺ-ում, Դիժոնում, Ալեմանիայում, Հոֆենհայմում և Շտուտգարտում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում