Ավստրալիան ակնկալում է COVID-19-ի դեմ պոտենցիալ պատվաստանյութի առաջին խմբաքանակները ստանալ հունվարին
Ավստրալիան ակնկալում է COVID-19-ի դեմ պոտենցիալ պատվաստանյութի առաջին խմբաքանակները ստանալ հունվարին, հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է AP-ն։
Նա հայտնել է, որ կառավարությունը CSL Ltd-ի հետ գործարք է կնքել 2 պատվաստանյութերի արտադրության շուրջ՝ մեկը AstraZeneca ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի մշակածն է, մյուսը՝ Քվինսլենդի համալսարանի հետ համատեղ մշակածը։
«Ավստրալիային հույս է անհրաժեշտ»,- Կանբերայում լրագրողներին ասել է Մորիսոնը։ - Այսօր մենք եւս մեկ կարեւոր քայլ ենք կատարում կորոնավիրուսի համավարակից ավստրալացիների առողջության պաշտպանության համար»։
Երկրի առողջապահության նախարար Գրեգ Հանթն ասել է, թե ըստ 2 պատվաստանյութերի մշակումները կատարող գիտնականների՝ վերջին տվյալները վկայում են, որ երկուսն էլ կապահովեն «բազմամյա պաշտպանություն»։
AstraZeneca-ի AZD1222 պոտենցիալ պատվաստանյութը առաջատար է համարվում վիրուսի դեմ պայքարի համար արդյունավետ պատվաստանյութի ստեղծման գլոբալ մրցավազքում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ