Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Կարդացեք` ինչ եղավ, երբ «շաքարամանից 2 կտոր ադեկվատ իրավաբան պակասեց». Արփինե Հովհաննիսյան

Գեթ մեկ անգամ զբաղվե՛ք սահմանադրական ճգնաժամով, զբաղվե՛ք ձեր լիազորությունների անմիջական կատարմամբ, մինչեւ ՍԴ դատավորներ նշանակելը կարգավորե՜ք այս խայտառակությունը, մի քանի օր քրեական ենթամշակույթի դեմ Ձեր կատաղի պայքարը փոխարինեք Ձեր ու ձեր թիմակիցների շրջանում այնքան լայն տարածում ունեցող անգրագիտության, դեռահաս մեծամտության, անմար պատանեկության, մարտնչող տգիտության, լայնածավալ փնթիության ենթամշակույթի, թե կուզեք` անգամ մշակույթի դեմ պայքարով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Ի.գ.թ. թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.


«Մի իրական սահմանադրական ճգնաժամի

պատմություն

Հանրապետության նախագահի պաշտոնը վայելող Արմեն Սարգսյանին

Դեռ ձիու վրա գտնվող Ն. Փաշինյանին եւ Իրենց մասնագիտությունը հարգող

իրավաբաններին

Կներեք, բայց իրավական վակխանալիան կարճ չեղավ նկարագրել....

Տիարք Սարգսյան եւ Փաշինյան,

Կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը ձեր «գերզբաղված» առօրյայից մի փոքր կտրելու համար: Խնդրելու եմ, որ ժողովրդի մասին մտածելուց ծռված ձեր մեջքը ուղղեք, հպարտ քաղաքացիների խնդիրներից արցունքով լցված ձեր աչքերը բացեք, մի պահ դուրս գաք մեսսինջերից ու լսեք, թե ուր եք դուք ու միլիոններով պարգեւավճարներ ստացած ձեր Չիրավաբանները հասցրել երկիրը:

Հիրավի ափսոսանք եմ հայտնում, որ այս թեմա-խայտառակությունն ի բնե ունակ չէ այնքան սրտիկ ու լայք, դիտում ու քոմենթ հավաքել, որքան, եթե ես այստեղ դնեի իմ` ձիուց ընկնելու, ձիու վրա թառելու, զենքով «կռիվ կռիվ» խաղալու եւ նմանատիպ նկարներ կամ վիդեոներ, բայց... դե լավն էլ դա է, դուք ձեր ռեյԾինգի մասին չեք մտահոգվի ու գուցե ներեք ինձ արձակուրդից վերադարձի ձեր առաջին օրը «հարամելու» համար։

Հիշու՞մ եք այն «սրտառուչ» պայքարը, որ դուք մղում էիք ՍԴ-ի դեմ` մի լավ գովազդված ձրիակերի հորինած ճգնաժամը հաղթահարելու համար: Դե ուրեմն հանգիստ տեղավորվեք բազկաթոռի մեջ ու կարդացեք` ինչ եղավ, երբ «շաքարամանից երկու կտոր ադեկվատ իրավաբան պակասեց» ու ինչպես ստեղծվեց մեծամասշտաբ սահմանադրական ճգնաժամ:

Եվ քանի դեռ աշխարհի «ամենամասնագիտական» սահմանադրական հանձնաժողովը դեպի տիեզերք մի ուղղությամբ տոմս չի գնել թագավորական ընտանիքի հետ նույն օդը շնչած «մեծաշուք» մարդու համար, հիշեցնեմ, որ ինքը ի պաշտոնե մի «թղթի»` ՀՀ Սահմանադրության պահապանն է, ու ստորեւ նկարագրված իրավիճակի հանգուցալուծման պատասխանատուն։

Կարդալը հեշտացնելու համար կներկայացնեմ իրավական եզրահանգումները, իսկ առանձին լինկով մանրակրկիտ իրավական հիմնավորումները` 13 էջ։

Հղումը՝ մեկնաբանությունում։

1. ՍԴ դատավոր Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ լիազորությունները ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ինչքան էլ ձեզ գժի տեղ դնեք: Հակիրճ` Սահմանադրության` 2020 թվականին փոփոխված 213-րդ հոդվածի 1-ին մասի տառացի վերլուծությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների ավարտման եւ պաշտոնավարումը դադարելու համար առկա է երկու նախապայման.

1) նա պետք է նշանակված լինի մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, այսինքն` մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը,

2) մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (2018 թվականի ապրիլի 9-ի դրությամբ), նա պետք է պաշտոնավարած լիներ ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի։ Իսկ հիմա` ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈւՆ, Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամի պաշտոնում պաշտոնավարել է առաջին անգամ 1996-2003 թվականներին /7 տարի 4 ամիս/ եւ երկրորդ անգամ 2014 թվականից մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը /3 տարի 8 ամիս/, ընդհանուր առմամբ` 11 տարի, որը, անգամ Նոր Հայաստանում ավելի քիչ է, քան 12 տարին։ Ուրեմն` Սահմանադրության պահապան անձը պարտավոր է ապահովել տիկին Գյուլումյանի պաշտոնավարման շարունակությունը:

2. Հիշում ե՞ք ձեր սրտի ձրիակերի հորինված «ՍԴ անդամ» եւ «ՍԴ դատավոր» տհաս բառախաղը: Ապրեք, դե վայելեք հետեւանքները: Ըստ Սահմանադրական փոփոխություններով նախատեսված նոր կարգավորումների` մինչեւ 2018թ, ապրիլի 9-ը նշանակված ՍԴ անդամները միայն 2020 թվականի հունիսի 26-ից հետո են դիտարկվում որպես ՍԴ դատավորներ։ Այսինքն` մինչ այդ մարդիկ պաշտոնավարել են մի պաշտոնում՝ ՍԴ անդամի, որը ոչ 2015 թվականի Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներում սահմանված չի եղել, ավելին` չնախատեսված այս պաշտոնում պաշտոնավարած անձինք իրականացրել են սահմանադրական արդարադատություն։ Նման պայմաններում ամբողջությամբ ապալեգիտիմացվում են 2018 թվականի ապրիլի 9-ից մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնավարած ՍԴ նախագահի եւ ՍԴ ԲՈԼՈՐ դատավորների գործունեության սահմանադրական հիմքերը, այդ կազմով ընդունված ՍԴ որոշումների իրավաչափությունը, քանի որ ստացվում է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից մինչեւ Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելը նրանք պաշտոնավարել են ՍԴ անդամի պաշտոնում, որը ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով այլեւս նախատեսված չի եղել, ավելին` այս չնախատեսված պաշտոնում պաշտոնավարած անձինք ապահովել են Սահմանադրության գերակայությունը եւ ընդունել են հարյուրավոր որոշումներ:

3. 2015 թվականի Սահմանադրության 213-րդ հոդվածի երկրորդ նախա¬դա-սությունը սահմանում էր, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար 1. Հանրապետության նախագահը, 2. դատավորների ընդհանուր ժողովը եւ 3. Կառավարությունը: Սրա հիման վրա կատարվել են 2 առաջադրումներ եւ ընտրություններ Ա. Դիլանյանի եւ Վ. Գրիգորյանի: Այս անցումային դրույթը նորովի խմբագրվել է Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններով: Սահմանվել են առաջադրման նոր հաջորդականություն`

ա. Կառավարություն, բ. ՀՀ նախագահ, գ. Դատավորների ընդհանուր ժողով:

Այդ նոր հերթականությունը եւ ժամկետը այս մարդիկ տարածել են.... արդեն եղած անցած` 2018 թվականի ապրիլի 9-ին հաջորդած ժամանակահատվածի վրա: Այսինքն, մեր ինքնահռչակ «իրավաբաններն» այս ՆՈՐ կարգավորումով, հետին թվով ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրման արդեն իսկ կիրառած նախորդ կարգավորումից տարբերվող նոր հերթականություն են սահմանել:

Արդյունքը` ձեր սրտի դատավոր Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի առաջադրումը հետին թվով դարձել է հակասահմանադրական, քանզի ստացվում է, որ այս պահին ՍԴ կազմում պաշտոնավարում է Ա. Դիլանյանը, որին առաջադրել է մի սուբյեկտ՝ Դատավորների ընդհանուր ժողովը, որի առաջադրման հերթը չէր, եւ կա սուբյեկտ՝ Կառավարությունը, որը ՍԴ դատավորի թեկնածու պետք է առաջադրեր դեռեւս 2018 թվականին, սակայն առ այս պահը նրա կողմից առաջադրած ՍԴ դատավոր ՍԴ-ում չկա: Այլ կերպ ասած` երկու դատավորներն էլ իրավունք չունեն լինել ՍԴ-ում, էլ չեմ ասում, որ բոլոր ընդունված որոշումները դարձել են ապօրինի:

4. Այս պահին ՍԴ-ում, գործերի քննության առումով առկա է հետեւյալ վիճակը. 8 գործերով քննության ընդհանուր/սկզբնական ժամկետն անցել է, 4 գործերով քննության առավելագույն ժամկետն է անցել, 1 գործով դատաքննության օրը քվորում չի եղել, 16 գործերով նախնական ուսումնասիրություն կատարելու, գործը քննության ընդունելու եւ փոխկապակցված այլ գործողություններ կատարելու ժամկետն է անցել, 14 գործերով զեկուցող դատավորի փոփոխություն չի իրականացվել եւ այդ առումով ժամկետ է բաց թողնվել: Գիտե՞ք ինչու չի իրականացվել դատավորի փոփոխություն, բացատրեմ․ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների համաձայն, դատավորներին փոխելու նիստը պիտի տեղի ունենար հունիս 26-ից հետո երեքշաբաթյա ժամկետում: Այսինքն՝ մինչեւ հուլիս 17-ը այս դատավորները պետք է փոխված լինեին, ուղղակի քանզի ՀՀ նախագահը այն հրաժարվեց ստորագրել, որ չդատվի, այն ստորագրեց ԱԺ նախագահը, այն է` հուլիսի 22-ին: Բայց օրենքում գրված ժամկետը օրենքը ուժի մեջ մտնելու պահին սպառվել էր:

5. Ձեր շարադրանքով ստացվում է, որ մենք այլեւս երբեք ՍԴ նախագահ չենք ունենալու, քանզի այնտեղից չի երեւում՝ ում է դա վերաբերում, գործող ՍԴ նախագահի՞ն, թե՞ ցանկացած նոր ընտրվողի:

Ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ Օրենքը, որոնցով սահմանվում է ՍԴ գործունեության կարգը, նման իրավիճակների համար լուծումներ չեն նախատեսում:

Ամփոփելով` հանդգնում եմ խնդրել պատմության մեջ նախադեպը չունեցող մի բան` գեթ մեկ անգամ զբաղվե՛ք սահմանադրական ճգնաժամով, զբաղվե՛ք ձեր լիազորությունների անմիջական կատարմամբ, մինչեւ ՍԴ դատավորներ նշանակելը կարգավորե՜ք այս խայտառակությունը, մի քանի օր քրեական ենթամշակույթի դեմ Ձեր կատաղի պայքարը փոխարինեք Ձեր ու ձեր թիմակիցների շրջանում այնքան լայն տարածում ունեցող անգրագիտության, դեռահաս մեծամտության, անմար պատանեկության, մարտնչող տգիտության, լայնածավալ փնթիության ենթամշակույթի, թե կուզեք` անգամ մշակույթի դեմ պայքարով:

Հ.Գ. Նկարում՝ Սալվադոր Դալիի «Մարդկային արատները» շարքից՝ «Ինքնահռչակ հանճարը»»։