Իսպանիան մեծ հաշվով հաղթեց Ուկրաինային
Ֆուտբոլի Ազգերի լիգայի մրցաշարում A լիգայի 4 խմբում ընդգրկված իսպանացիները անսպասելիորեն 4:0 հաշվով հաղթեցին Ուկրաինայի ազգային թիմին: Անակնկալը ոչ թե նրանց հաղթանակն է, այլ գրանցված հաշիվը:
Իսպանացիներից երկու անգամ գոլի հեղինակ է դարձել Սերխիո Ռամոսը, Ֆատին եւ Տորեսը:
Նույն խմբում կայացած Շվեյցարիա-գերմանիա հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Այս խմբում չորս միավորով առաջատարը Իսպանիան է:
B լիգայի երրորդ խմբում Ռուսաստանը մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթեց Հունգարիային, իսկ Սերբիա-Թուրքիա հանդիպումն ավարտվեց 0:0: Այստեղ հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատարը Ռուսաստանն է:
B լիգայի չորրորդ խմբում Ուելսը 1:0 հաշվով հաղթեց Բուլղարիային, իսկ Ֆինլանդիան մրցակցի դաշտում նույն հաշվով հաղթեց Իռլանդիային: Ուելսը վեց միավորով առաջին տեղում է:
C լիգայի երրորդ խմբում Սլովենիան 1:0 հաշվով հաղթեց Մոլդովային, իսկ Կոսովոն 2:1 հաշվով պարտվեց Հունաստանին: Հույներն ու Սլովենիան ունեն չորսական միավոր:
D լիգայի առաջին խմբում Ֆարերները 1:0 հաշվով մրցակցի դաշտում հաղթեցին Անդորրային, իսկ Լատվիան 1:1 ավարտեց հանդիպումը Մալթայի հետ: Այստեղ Ֆարերները վեց միավորով գլխավորում են աղյուսակը:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում