Միլիոնավոր դոլարներով պարգևավճար լափող կառույցում չեն կարողանում պատասխանել հարցումներին
«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բա թե` Երևանը մաքրվում է «վիզուալ աղմուկից»: ՔաղաքաՉպետարանը մի քանի ցուցանակ է հանել շենքերի պատերից ու ծառերից` դարձրել է դարի իրադարձություն: Միլիոնավոր դոլարներով պարգևավճար լափող կառույցում 20 օրից ավել է չեն կարողանում մեր` «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ հարցումներին պատասխանել, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքանով են իրականացվել խեղկատակ քաղաքապետի նախընտրական խոստումները: Չեն կարողանում պատասխանել, որովհետև գրեթե ոչ մի խոստում չի իրականացրել սուտասան Հայկը, որովհետև քաղաքաՉպետը կարծում է, թե կարող է թքած ունենալ օրենքի վրա ու «դուխով» չպատասխանել, չպատասխանելով էլ թաքցնել իր ապաշնորհ ու անողնաշար լինելը: Տիկնոջ միջոցով կամ տիկնոջ կողմից քաղաքապետարանը «կառավարող» սուտասանը այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ անպատասխան ոչինչ չի մնալու»:

















































