«Իմ քայլում» դավադրություն էին ծրագրել Գևորգ Պետրոսյանի դեմ
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ, որով պետք է փոփոխություն կատարեն մի շարք օրենքներում, որ դրանց շնորհիվ իբրև թե վերացնեն արտակարգ դրությունը։ Բոլոր խմբակցությունները մասնակցում են նիստին, սակայն ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը որոշել է նիստին չներկայանալ։
Ասացին՝ Պետրոսյանին ասել են, թե «Իմ քայլում» դավադրություն են պլանավորել իր նկատմամբ, քանի որ գիտեն՝ նա դիմակ չի կրում, ուստի խմբակցությամբ որոշել են, որ երբ Պետրոսյանը առանց դիմակի մտնի դահլիճ, նրան պետք է դուրս հրավիրեն դահլիճից։ Ուստի, որպեսզի ավելորդ սկանդալ չառաջանա, Գևորգ Պետրոսյանը որոշել է չներկայանալ նիստին, որ խուսափի ավելորդ ինտրիգային իրավիճակում հայտնվելուց։

















































